ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք (աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա (ազատ օր՝ շաբաթ), 09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ՏՏ կրտսեր մասնագետի իր թիմին միանալու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել համակարգչային տեխնիկայի (համակարգիչ, պրինտեր, սկաներ) ծրագրային ապահովում՝ բեռնում, վերականգնում;
- Վերահսկել համակարգչային ցանցը, լուծել տեխնիկական խնդիրները;
- Ապահովել նոր տեխնիկական սարքավորումների տեղադրումը և վերահսկել դրանց անխափան աշխատանքը;
- Պատասխանատու լինել 1C համակարգի բոլոր մոդուլների, մոնիթորինգի և անսարքությունների համար;
- Առաջարկել և իրականացնել ընկերության բիզնես գործընթացների զարգացման համար օպտիմալ լուծումներ;
- Իրականացնել կոնֆիգուրացիաների բարելավումներ (պահեստ, առևտուր, հաշվապահություն և այլն);
- Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 1 տարվա համապատասխան փորձ;
- 1C ծրագրի գերազանց իմացություն;
- Ծրագրային ապահովման մշակման, թեստավորման և ներդրման ստանդարտների իմացություն;
- Microsoft SQL-ի իմացություն;
- Հաշվապահական հաշվառման իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով («ՏՏ Կրտսեր Մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Ընկերության առավելությունները՝
- Մասնագիտական զարգացման հնարավորություն;
- Կարիերայի աճի հնարավորություն;
- Ծառայողական տրանսպորտի տրամադրում;
- Անվճար սննդի տրամադրում։