ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք, 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 9։00-18։00
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Երանի Թրավել ընկերությունը փնտրում է Տուր ադմինիստրատորի, ով կիրականացնի տուր փաթեթների և առանձին տուրիստական ծառայությունների վաճառքի կազմակերպում, մասնավորապես՝ բնակատեղի, տուրեր, տրանսֆերներ և այլն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել տուր փաթեթների և առանձին տուրիստական ծառայությունների վաճառքի կազմակերպում, մասնավորապես՝ բնակատեղի,տուրեր,տրանսֆերներ և այլն;
- Ներբեռնել ինֆորմացիան աշխատանքային ծրագիր, ներկայացնել հաշվետվություններ;
- Կազմել անհատական ծրագեր և վարել նամակագրություն;
- Իրականացնել դրամարկղի վարում՝ կանխիկ և ոչ կանխիկ գործարքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը նմանատիպ ոլորտներում կարող է դիտարկվել որպես առավելություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Գրավոր և բանավոր գրագետ շփման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) **@***.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Տուր ադմինիստրատոր»։ Նախապատվությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.