ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Տուրիստական ընկերությունը փնտրում է էներգիայով լի, բարեկիրթ և ստեղծագործ մտածողությամբ աշխատակից։ Եթե սիրում եք շփվել, ունեք կրեատիվ գաղափարներ և պատրաստ եք դառնալ մեր թիմի կարևոր մասնիկը, սպասում ենք Ձեզ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Զբոսաշրջային հիմնական ուղղությունների տիրապետում;
- Դեսպանատան դիմում-հարցաթերթիկների լրացում;
- Գործընկերների հետ նամակագրություն, նոր գործընկերների ներգրավում, նոր տուր ուղությունների մշակում և կատարելագործում;
- Տեղեկատվական նյութերի կազմում;
- Պատվերի ողջ ընթացքի վերահսկում;
- Խմբային և անհատական տուր փաթեթների կազմում;
- Երթուղիների մշակում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Օտար լեզուների գերազանց իմացություն (Անգլերեն, Ռուսերեն);
- Համակարգչային գրագիտություն;
- Ամադեուս ծրագրի իմացություն;
- Հաղորդակցական գերազանց հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ուղարկել ռեզյումեն ****@***********.** էլ. հասցեին
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Աշխատավարձը ֆիքսված +%