ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկային անհրաժեշտ է վարակաբան՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընդունել և խորհրդատվություն տրամադրել պացիենտներին;
- Ախտորոշել, բուժել և կանխարգելել վարակիչ հիվանդությունները;
- Կատարել վարակիչ հիվանդությունների առաջացման, զարգացման և կլինիկական դրսևորումների ուսումնասիրություն;
- Իրականացնել իմունիզացիայի կազմակերպում և հսկողություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բժիշկ-վարակաբանի որակավորում; վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման (ՇՄԶ կրեդիտներ) առկայություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- Համակարգչային բազային գիտելիքներ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Թափուր աշխատատեղին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) լուսանկարով ուղարկել **.********@**.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարակաբան»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: