ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է վարկային մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով;
- Ձևավորել և սպասարկել վարկային պորտֆել;
- Անմիջականորեն մասնակցել նոր վարկառուների ներգրավման ու սպասարկվող վարկային պորտֆելի տարածքային ու ծավալային ընդլայնման գործընթացին;
- Նախապատրաստել և վերադասի քննարկմանը ներկայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ու դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր;
- Վարկային առաջարկները քննարկելու նպատակով Ընկերության վարկային կոմիտեում հանդես գալ վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկներով;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը;
- Կազմել և վարել վարկառուների վարկային գործեր;
- Իրականացնել վարկերի ընթացիկ սպասարկում և մոնիտորինգ. լրացնել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ ու ներկայացնել դրանք մասնաճյուղի կառավարչին և/կամ Կազմակերպության Գործառնական տնօրենին;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարիչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը բանկային համակարգում կդիտվի որպես առավելություն;
- ArmSoft ծրագրից օգտվելու հմտությունները կդիտվեն որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու կարողություն;
- Արմավիր, Էջմիածին կամ հարակից գյուղերի բնակիչ լինելը ցանկալի է։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Վարկային մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Ազատան» ներկայացուցչության գրասենյակ. հասցեն՝ Շիրակի մարզ, գ․ Ազատան, 48-րդ փ․ 29/1:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։