ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Մեկնարկում է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ նոր ծրագիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր երիտասարդների առջև: Այս նախագծի շնորհիվ Ձեր մասնագիտական և հաջողության ուղին կսկսեք ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտի թիմում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով;
- Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում;
- Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ;
- Ձևավորել և սպասարկել է վարկային պորտֆել;
- Անմիջականորեն մասնակցել նոր վարկառուների ներգրավման ու սպասարկվող վարկային պորտֆելի տարածքային ու ծավալային ընդլայնման գործընթացին;
- Նախապատրաստել և վերադասի քննարկմանը ներկայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ու դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր,
- Վարկային առաջարկները քննարկելու նպատակով Ընկերության վարկային կոմիտեում հանդես գալ վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկներով;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը;
- Կազմել և վարել վարկառուների վարկային գործեր;
- Իրականացնել վարկերի ընթացիկ սպասարկում և մոնիտորինգ
- Լրացնել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ ու ներկայացնել դրանք մասնաճյուղի կառավարչին և/ կամ Կազմակերպության Գործառնական տնօրենին;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարիչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
Դիմիˊր, եթե դու՝
- Սովորում ես բուհում /3-4 կուրս/ կամ արդեն ունես բարձրագույն կրթություն;
- Տիրապետում ես հայերեն լեզվին և մեկ օտար լեզվի /անգլերեն կամ ռուսերեն;
- Սիրում ես լսել և շփվել մարդկանց հետ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Խնդրում ենք, ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը, որին դիմում եք, կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: