ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է Վարկային Մասնագետ: Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում;
- Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ;
- Ձևավորել և սպասարկել է վարկային պորտֆել;
- Անմիջականորեն մասնակցել նոր վարկառուների ներգրավման ու սպասարկվող վարկային պորտֆելի տարածքային ու ծավալային ընդլայնման գործընթացին;
- Նախապատրաստել և վերադասի քննարկմանը ներկայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ու դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր;
- Վարկային առաջարկները քննարկելու նպատակով Ընկերության վարկային կոմիտեում հանդես գալ վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկներով;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը;
- Կազմել և վարել վարկառուների վարկային գործեր;
- Իրականացնել վարկերի ընթացիկ սպասարկում և մոնիտորինգ;
- Լրացնել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ ու ներկայացնել դրանք մասնաճյուղի կառավարչին և/կամ Կազմակերպության Գործառնական տնօրենին;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարիչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ որպես առավելություն (բանկային համակարգում);
- Armsoft ծրագրի օգտվելու հմտությունները՝ որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայությունը և մեքենա վարելու կարողությունը:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարկային Մասնագետ Մասիս Մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: