ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք, աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից շաբաթ, 09:30-18:30
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
22 Աստիճան խանութների ցանցը, որը զբաղվում է ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի ներմուծմամբ և արտադրությունով, փնտրում է երիտասարդ, եռանդուն, քաղաքավարի և գրագետ Վաճառքի բաժնի աշխատակից թե՛ արական, թե՛ իգական սեռի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Լինել սրահի պատասխանատու, դիմավորել հաճախորդներին, բացահայտել հաճախորդների կարիքները, ներկայացնել նրանց ապրանքատեսականին;
- Իրականացնել վաճառքների ձևակերպում ծրագրով;
- Իրականացնել դրամարկղի գործառությունները;
- Կատարել հաստիքից բխող այլ աշխատանքներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը պարտադիր է, միջին մասնագիտական տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ հաստիքի անվանումը նշելով նամակի վերնագիր դաշտում («Վաճառքի Բաժնի Աշխատակից»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Աշխատավարձի մասին կտեղեկացվի հարցազրույցի ընթացքում