ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի ընկերությունը վաճառքի բաժնում աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուների:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մրցակցային շուկայում ապրանքների պահանջարկի որոշում, տնտեսական և ճյուղային շուկաների հետազոտում և պոտենցիալ գնորդների հայտնաբերում, առևտրային կետերի ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում;
- Իրեն հատկացված շուկայի տարածքի վերլուծություն, այսինքն` յուրաքանչյուր առևտրի կետում Ընկերության և մրցակից ֆիրմաների արտադրատեսականիների քանակի ամրագրում;
- Վաճառքի հետ կապված գործունեության և վաճառքի հեռանկարների վերլուծություն;
- Հատկացված շուկայի տարածքին կցված առաքիչների աշխատանքի բաշխում և նրանց աշխատանքի վերահսկում, առաքիչների կողմից ծառայողական կարգապահության խախտումների մասին տեղեկացում ղեկավարին;
- Բազաների աշխատանքի, վաճառքի ծրագրերի կատարման հետևում;
- Ղեկավարի իրազեկում որոշակի արտադրատեսականիների գնման և վաճառքի որոշման ընդունման վրա ազդող տեղային, ազգային և միջազգային գործոնների, սպառողական շուկայի զարգացումների և սպառողների վարքագծի փոփոխությունների վերաբերյալ;
- Ապրանքների նկարագրմամբ կատալոգի կազմում և գնանշում, գնային ռազմավարության մշակման գործընթացում մասնակցություն;
- Նոր արտադրատեսականիների պահանջարկին համապատասխան առաջարկությունների մշակում;
- Անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների պատրաստում;
- Արտադրատեսականիների վերադարձի գոևծընթացի հետևում;
- Բաժնի պետի և տեղակալների ծառայողական առաջադրանքների ճիշտ և ժամանակին կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Աշխատանքի դիմելու համար կարող եք՝
- զանգահարել 010-446334 կամ 010-446383 հեռախոսահամարներով,
- ուղարկել ինքնակենսագրական *****@**********.** էլ. հասցեին:
Հասցե՝ ք. Երևան, Հրանտ Վարդանյան 33
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.