ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուի/ շուկայի զարգացման պատասխանատուի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Այցելել վաճառակետեր;
- Ժամանակին և ճիշտ ձևավորել վաճառակետերում պատվերները;
- Ապահովել ապրանքների ներկայացվածության ստանդարտները՝ տեղադրվածություն, դիրք, դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն;
- Իրականացնել շուկայի վերլուծություն, նոր հաճախորդների ներգրավում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ;
- Ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV) *.***********@******.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի Խորհրդատու/ Շուկայի Զարգացման Պատասխանատու»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
100,000 դրամ (առանց հարկերի) և բոնուսներ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն իրականացնում է համակարգիչների, անվտանգության համակարգերի և ցանցային տեխնիկայի մանրամեծածախ վաճառք: