ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Քլաուդ 7» Սպա Կենտրոնը փնտրում է Վաճառքի մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ներկայացնել, խթանել և վաճառել ընկերության ծառայությունները գործող և պոտենցիալ հաճախորդներին;
- Զարգացնել կորպորատիվ վաճառքները;
- Լինել պատասխանատու անհատական և թիմային վաճառքների թիրախներին հասնելու համար;
- Անձամբ աշխատել ընկերության հաճախորդների հետ՝ ապահովելով նրանց գոհունակության բարձր մակարդակ;
- Կնքել պայմանագրեր, կազմել հաշվետվություններ ընկերության ընթացակարգերին համապատասխան;
- Արդյունավետ համագործակցել ընկերության այլ բաժինների հետ՝ հաշվապահություն, մարզչական կազմ, ադմինիստրացիա և այլն;
- Կատարել այլ աշխատանքներ, որոնք կօգնեն ընկերությանը հասնել նպատակներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է բիզնես կառավարման ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS World, Excel;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ բանավոր և գրավոր տիրապետում; այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Անկաշկանդ հաղորդակցման ունակություններ;
- Գերազանց ներկայացման հմտություններ;
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն և սթրեսադիմացկունության բարձր մակարդակ;
- Ֆիթնես միջավայրի վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **************@*****.*** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Ֆիքսված աշխատավարձ և տոկոսներ: