ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Քյու-Գրուպ» ընկերությունը փնտրում է Վաճառքի մասնագետ (B2B)՝ իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել նոր հաճախորդների ակտիվ որոնում;
- Կազմել գնառաջարկներ և պայմանագրեր;
- Իրականացնել «սառը զանգեր», ձեռք բերել հանդիպման պայմանավորվածություն;
- Կազմել հաշվետվություններ;
- Վարել տվյալների բազա;
- Ստեղծել և զարգացնել հաճախորդների հետ հարաբերություններ;
- Վարել բանակցություններ;
- Կատարել գնահարցում մատակարարների հետ;
- Հավաքագրել գումարներ;
- Պատրաստել պրեզենտացիաներ;
- Տրամադրել հաճախորդների խորհրդատվություն ՏՏ սպասարկման ծառայությունների ոլորտում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- ՏՏ ծառայությունների ոլորտում կորպորատիվ վաճառքի աշխատանքային փորձը ցանկալի է;
- Վաճառքի գծով հատուկ կուրսերը և թրեյնինգները ցանկալի են;
- Հայերերն և ռուսերեն լեզուների իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Անմիջապես վաճառք կատարելու պատրաստակամություն;
- Համակարգչային տեխնիկայից օգտվելու առաջադեմ ունակություն;
- Ակտիվություն, համառություն, նպատակասլացություն;
- Հաղորդակցման ունակություն;
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում;
- Կոնֆլիկտային իրավիճակներում սթափ և կշռադատված որոշումներ կայացնելու ունակություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Դրված նպատակներին հասնելու պատրաստակամություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը պարտադիր կցված նկարով **@*******.** և ***@*******.** էլեկտրոնային հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի Մասնագետ (B2B)»): Առանց նկարի ռեզյումեները չեն դիտարկվի:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.