ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Սպայկա» ընկերությունը փնտրում է արտաքին շուկայում վաճառքների իրականացման մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Արտաքին շուկայում (ԱՊՀ,Եվրոպա) իրականացնել առկա ապրանքատեսակների (գյուղմթերք) վաճառք;
- Գտնել նոր հաճախորդներ, ընդլայնել հաճախորդների բազան և կնքել նոր պայմանագրեր;
- Վերահսկել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարումը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձ սպասարկման կամ վաճառքի ոլորտում;
- Ռուսերենի գերազանց իմացություն; անգլերենի իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office-ի իմացություն;
- Մաթեմատիկական (հաշվարկների) գիտելիքներ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն նախնական հավանության արժանացած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Սպայկա» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
www.spayka.am: