ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ֆարմատեք դեղագործական ընկերությունը փնտրում է աշխատակից վաճառքի տնօրենի օգնականի թափուր հաստիքի համար, ով կաջակցի վաճառքի գործընթացներին և կապ կհաստատի գործընկերների ու հաճախորդների հետ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Աջակցել վաճառքի տնօրենին առօրյա գործառույթներում;
- Կազմել և վարել վաճառքների վերաբերյալ փաստաթղթերը;
- Կապ հաստատել հիվանդանոցների, դեղատների և գործընկերների հետ;
- Հետևել պատվերների կատարման ընթացքին;
- Վերլուծել վաճառքի արդյունքները և կազմել հաշվետվություններ;
- Աջակցել վաճառքի և մարքեթինգի թիմին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն բժշկակական կամ դեղագործական կրթություն;
- Ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, ռուսերեն գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարչային գիտելիքներ՝ MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրերի իմացություն;
- Հաղորդակցման, կազմակերպչական և բանակցային գերազանց հմտություններ;
- Թիմում աշխատելու և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն;
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել մանրամասն ինքնակենսագրություն լուսանկարի հետ միասին ******.********@**********.** էլ հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
Ֆարմատեքը առաջարկում է
- Մրցունակ աշխատավարձ;
- Մասնագիտական աճի հնարավորություններ: