ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Վաճառքի վերլուծաբանը հավաքում է տվյալները վաճառքի մասնագետների հաշվետվություններից, գնահատում և վերլուծում է դրանք, կանխատեսում է վաճառքի ապագա միտումները և ներկայացնում եզրակացություններ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հավաքագրել վաճառքի հաշվետվություններից վերլուծության ենթակա տվյալները;
- Իրականացնել մեծ քանակությամբ տվյալների գնահատման ռազմավարությունների և մեթոդների մշակում;
- Կատարել հավաքված տվյալների հիման վրա վաճառքների գնահատման հաշվետվությունների իրականացում և ներկայացում;
- Վաճառքների գնահատման հիման վրա կազմել եզրակացություններ և ներկայացնել առաջարկներ;
- Մասնակցել վաճառքի ռազմավարության վերաբերյալ հանդիպումներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բակալավրի աստիճան բիզնեսի, բիզնեսի կառավարման, ֆինանսների ոլորտում;
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ ֆինանսական ոլորտում, նաև շուկայաբանության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական ծրագրակազմի օգտագործման հմտություն;
- Գիտելիքներ արդյունաբերական կամ շուկայական այն ոլորտից, որում վերլուծություններ է կատարելու;
- Microsoft Word, Excel, PowerPoint ծրագրերի օգտագործման ունակություն;
- Խմբի առաջ հմտորեն և վստահ խոսելու ունակություն;
- Մաթեմատիկական և խնդիրների լուծման ուժեղ հմտություններ;
- Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ;
- Վերլուծական և ստեղծագործ միտք։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի թեմա դաշտում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝
www.tinyurl.com/atenk-jobform ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.