ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Muhu Հաց նորաբաց էստոնական խանութ-սրճարանին անհրաժեշտ է վաճառող-խորհրդատու։ Muhu Հացում պատրաստում են հայտնի էստոնական սև հացը՝ հատուկ Էստոնիայից բերված երեք տեսակի տարեկանի ալյուրով։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը;
- Իրականացնել հաճախորդների հետ արդյունավետ շփում, բարեհամբույր սպասարկում;
- Դասավորել տեսականին և պարբերաբար համալրել այն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Հայերենի և անգլերենի իմացություն և հաղորդակցվելու կարողություն; ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման, սպասարկման և թիմային աշխատանքի հմտություններ;
- Պատասխանատվության, ուշադրության և կարգապահության զգացում;
- Նոր հմտություններ ձեռք բերելու և թիմի հետ միասին զարգանալու ցանկություն;
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր չէ, սակայն առկայությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել *************@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Վաճառող-խորհրդատու»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 95663781 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Աշխատավարձը սկսած 120,000 ՀՀ դրամից, փորձաշրջանից հետո կլինի աշխատավարձի վերանայման և աճի հնարավորություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Աշխատանքային ժամերը՝ 12։00-20։00․ աշխատանքային հստակ օրերի ու ժամերի շուրջ հնարավոր է պայմանավորվել: Ուսանողները նույնպես կարող են դիմել ու համատեղել աշխատանքը դասերի հետ։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Muhu Հացը նորաբաց էստոնական խանութ-սրճարան է, որտեղ պատրաստում են հայտնի էստոնական սև հացը՝ հատուկ Էստոնիայից բերված երեք տեսակի տարեկանի ալյուրով։