ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը սկսում է վերապատրաստման ծրագիր՝ հոգեբանների և սոցիալական աշխատողների համար։
Վերապատրաստումն ԱՆՎՃԱՐ է և ներառում է 120 ժամ` մեկնարկը նախատեսվում է 2025թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Հիմնադրամի մշակած հոգևոր-հոգեբանական մեթոդով դուք կստանաք հզոր գործիքներ, որոնք կօգնեն անհատներին և ընտանիքներին ապաքինվել պատերազմի ու դրա հետեւանքների պատճառած տրավմաներից և դառնալ իրենց ապագայի իսկական հեղինակն ու տերը։
Վերապատրաստման ամբողջ ծրագիրը հաջողությամբ ավարտածները կամավորական հիմունքներով 2 տարի (տարեկան 40 ժամ) կհամագործակցեն Հիմնադրամի հետ՝ օգտագործելով նոր գիտելիքներն ու հմտությունները՝ հազարավոր կյանքեր փոխելու համար։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
Վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել`
Հոգեբաններ, որոնք ունեն բակալավրի կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հոգեբանական խորհրդատվության ոլորտում,
Սոցիալական աշխատողներ, որոնք ունեն սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես սոցիալական աշխատող, կամ սոցիալական աշխատողների կրթող։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Ինքնակենսագրական (CV)
- Բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմի պատճենը (հոգեբանություն կամ սոցիալական աշխատանք)
- Մասնագիտական վերապատրաստումների վկայականներ
- Անձնական թերապիայի մասնակցության հաստատող փաստաթուղթ
- Անհատական կամ խմբային սուպերվիզիայի մասնակցության հաստատող փաստաթուղթ – դիտարկվում է որպես առավելություն
- Կամավորական աշխատանքի ապացույցներ (եթե առկա են)
Ընտրության գործընթացը ներառում է երկու փուլ․
1/ Դիմումների գնահատում՝ ըստ փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության
2/ Հարցազրույց՝ մասնագիտական և արժեքային համապատասխանության գնահատման նպատակով
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10- է։ Գնահատման փուլը կտևի մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը։ Բոլոր դիմորդները հետադարձ կապ կստանան՝ անկախ ընտրության արդյունքից։
Հարցազրույցի փուլը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ծրագրին դիմելու համար անցեք այս հղումով
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd5ne9MBWq626WJFB8ymJyAUliWyRmaX3izt33jra0k6PK73g/viewform
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հիմնադրամի մասին
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առաքելությունն է զարկ տալ հոգեւոր-հոգեբանական վերականգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանակակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության եւ Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։
Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։
Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: