ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը նպատակ ունի բարելավել կին և տղամարդ մասնագետների, շրջանավարտների գիտելիքն ու հմտությունները, ինչը կնպաստի նրանց կայուն, միջավայրին համապատասխան ներառական առաջընթացին, եկամտի աճին և կխթանի գյուղատնտեսության և հարակից ոլորտներում (ինքնա)զբաղվածությունը:
ՄԱՎԵՏԱ ծրագիրն իրականացվում է Երևանում և ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի, Արմավիրի մարզերում՝ համագործակցելով Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի և ՀԱԱՀ-ի Երևանի քոլեջի հետ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող մասնավոր հատվածի հետ:
ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան,
ֆերմերային գործը, գյուղատնտեսության մեքենայացումը, կաթնաֆերմայի կառավարումը, մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող մասնագետը։
Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։
Ծրագրով նախատեսվում է ներգրավել կազմակերպություն, որը կպատրաստի չորս տեսանյութից բաղկացած նախագիծ՝ գյուղատնտեսական մասնագիտություններում և
ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության և մասնակցության վերաբերյալ՝ առաջ քաշելով գյուղմասնագիտություններն ու ցուցադրելով դրանք գենդերային հավասարության տեսանկյունից։
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1wa6FdgPVcsRAPrLfvDxOft91XFiopb8F?usp=sharing
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել *********@*********.*** էլ․ հասցեին ոչ ուշ, քան 2025 թվականի մայիսի 05-ը՝ նամակի վերնագրում նշելով «ՎԻԴԵՈ ՆԱԽԱԳԻԾ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.