ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Էվոկաբանկը Ոսկու գնահատման մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հաճախորդներին տրամադել ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել գրավադրվող արժեքների ստուգում;
- Որոշել ընդհանուր/ մաքուր կշիռը և որակը (հարգը);
- Կազմել փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտ;
- Պարբերաբար ձեռք բերել թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվություն և առաջարկներ ներկայացնել ղեկավարությանը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես առավելություն);
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում;
- Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական;
- Համակարգչային գիտելիքների առկայություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; օտար լեզուների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV/ resume) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ոսկու գնահատման մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
www.evocabank.am: