ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Մայ Հոթել Հյուրանոցին անհրաժեշտ են ընդունարանի աշխատակիցներ։ Աշխատանքը հերթափոխային գրաֆիկով է` 9:00-21:00 և 21:00-09:00։ Երկու հերթափոխն էլ պարտադիր է։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Դիմավորել և ճանապարհել հյուրերին;
- Ներբեռնել ինֆորմացիան աշխատանքային ծրագրում;
- Իրականացնել դրամարկղի վարում;
- Վարել գործառույթների հետ առնչվող փաստաթղթաշրջանառություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն, թերի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների շատ լավ իմացություն;
- Բարեկիրթ վարվելաձև;
- Համակարգչային հմտություններ;
- Ճշտապահություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ընդունարանի աշխատակից»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Կարող են դիմել նաև ուսանողները:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հարմարավետ բուտիկ հյուրանոց Երևանի կենտրոնում։ Հայեցակարգը պարզ է՝ առաջարկել բարձրակարգ ծառայություններ հյուրերին մատչելի գներով: Դիզայնի յուրաքանչյուր դետալ, ինչպես նաև մատուցվող ծառայությունները մանրակրկիտ ծրագրված են այն հիմնադիրների կողմից, ովքեր մեծ փորձ ունեն զբոսաշրջության ոլորտում և հստակ գիտեն Հայաստան այցելող հյուրերի նախասիրությունները:
Հյուրանոցն ունի 12 ժամանակակից դիզայնով սենյակ՝ տեղակայված 3 հարկերում։ Նախաճաշը մատուցվում է առաջին հարկում գտնվող ճաշարանում, որտեղից հնարավոր է քայլել դեպի գեղեցիկ գողտրիկ այգի: Ընդունելությունը, ինչպես նաև սենյակի սպասարկումը գործում է 24 ժամ, շաբաթը 7 օր։ Հյուրանոցի անձնակազմը միշտ ուրախ է իր հյուրերին տրամադրել օգտակար տեղեկատվություն և հնարավորինս օգնել ցանկացած հարցի կամ խնդրի հետ կապված: