ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Աքսիոմ» ատամնաբուժական կլինիկան աշխատանքի է հրավիրում Ընդունարանի Աշխատակցի` կլինիկայի ընդունարանում պացիենտներին ողջունելու, ուղեկցելու և ամրագրումներ իրականացնելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել ամրագրումներ;
- Վարել բժշկական փաստաթղթերը;
- Ըստ սահմանված կարգի ընդունել և ճանապարհել հյուրերին;
- Պատասխանել հեռախոսազանգերին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Microsoft Office-ի իմացություն;
- Կրթությունը տվյալ բնագավառում ցանկալի է, բայց պարտադիր չէ;
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ինքնակենսագրականները (CV) և 3x4 լուսանկարը կարող եք ուղարկել ***********@*****.*** էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը (“Ընդունարանի աշխատակից”):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Աքսիոմ Կլինիկան, որը գտնվում է Երևանում, տրամադրում է ստոմատոլոգիական ծառայություններ: