Закрыть Искать работу

Работа и карьера

Открыть поиск Закрыть поиск
Նոտարական Ձևակերպումների Մասնագետ
Компания:
EvocaBank
Локация: Yerevan, Армения
Срок Подачи Заявок: 23 Окт 2026

Поделиться:

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար:


Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`


Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

ОБЯЗАННОСТИ: 


  • Բաժնի կողմից պատրաստված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ու պետական գրանցման գործընթացի կազմակերպում և համակարգում,
  • Պայմանագրերի վավերացման նպատակով Բանկ-հաճախորդ և Բանկ-նոտարական գրասենյակ արդյունավետ հաղորդակցության ու կապի ապահովում,
  • Նոտարական վավերացումից հետո պայմանագրային փաթեթի ամբողջականության և պատշաճ հավաքագրման ապահովում,
  • Բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 


  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն (AS-Bank ծրագրի իմացությունը կիտվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նոտարական ձևակերպումների մասնագետ»։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 


Evocabank ՓԲԸ-ն առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evocabank.am: