Закрыть Искать работу

Работа и карьера

Открыть поиск Закрыть поиск
Սոցիալ Մեդիա Մարքեթինգի Մասնագետ
Компания:
Grand Candy
Локация: Yerevan, Армения
Срок Подачи Заявок: 10 Ноя 2026

Поделиться:

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ Դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 


«Գրանդ Քենդի» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ։

Էլ․ ստորագրությունը պարտադիր է

ОБЯЗАННОСТИ: 


- Պլանավորել և կազմել սոցիալական մեդիայի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, Youtube) բովանդակությունը, կոնտենտ պլանը;
- Հմուտ կիրառել  Meta Business Suite գործիքակազմը;
- Կառավարել վճարովի գովազդային արշավները՝ Facebook Ads, Google Ads, TikTok Ads, Yandex Ads;
- Վերլուծել գովազդային արշավների արդյունավետությունը և կազմել հաշվետվություններ՝ ըստ հիմնական KPI-ների կատարման և առաջարկել նոր քայլեր;
- Իրականացնել մրցակիցների և շուկայի մշտական դիտարկում և հետևել ոլորտի թրենդներին;
- Ապահովել հետադարձ կապ Ընկերության սպառողների հետ` սոցցանցային էջերի նամակների, մեկնաբանությունների, էլեկտրոնային նամակների միջոցով;
- Իրականացնել ինֆլյուենսեր մարքեթինգ արշավներ՝ գտնել, բանակցել, համագործակցել ինֆլուենսերների հետ, կառավարել արշավները,
- Վերլուծել կայքի SEO վիճակը, հետազոտել keyword-երը և իրականացնել բարելավման աշխատանքներ,
- Իրականացնել մոնիթորինգ Google Analytics, Facebook Pixel, Google Search Console, Yandex Webmaster և այլ գործիքներով, վերլուծել վեբկայքի այցելուների վարքագիծը, իրականացնել վերլուծություն, կազմել հաշվետվություններ;
- Հետևել Ընկերության ներկայացվածությանը համացանցում՝ Google Business, Yandex Business հարթակներում, իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները, կարգավորումները, ապահովել հետադարձ կապ օգտատերերի հետ։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 


- Սոցիալական ցանցերի ալգորիթմների, աշխատանքի սկզբունքների մասին գիտելիքներ;
- Թիրախավորման, գովազդային հարթակների աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ;
- Վերլուծական մտածելակերպ և վերլուծական գործիքների իմացություն (Google Analytics, Yandex Metrics և այլն);
- Ճիշտ և գրագետ տեքստեր կազմելու ունակություն;
- Գրաֆիկական դիզայնի մասին գիտելիքներ;
- AI գործիքների հետ աշխատելու հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 


Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամրներով:

Էլ հասցե` staff@grandcandy.am

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 


«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: