Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Առաջնորդության Ակադեմիա Հայաստան 2026
This announcement  has been retrieved
Company: KAS
Location: Yerevan, Armenia
Deadline: 30 Ապրիլի 2026

Share this page

COMPETITION TYPE: 

Առաջնորդության ակադեմիա

DETAIL DESCRIPTION: 

Ծրագրի անվանումը․ Հզորացնելով հաջորդ սերունդին՝ հանուն ժողովրդավարական Հայաստանի

Կազմակերպիչներ՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ (Գերմանիա), Էդուարդո Ֆրեյ հիմնադրամը (Նիդերլանդներ)

"Առաջնորդության ակադեմիա Հայաստան"-ը կարողությունների զարգացման ընդգրկուն ծրագիր է, որի նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին և ՀԿ ներկայացուցիչներին ապահովել առաջնորդության, քաղաքականության և ժողովրդավարության ոլորտներում անհրաժեշտ հմտություններով։ Այն մասնագիտական կապեր ձևավորելու եզակի հնարավորություն է։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել երիտասարդ առաջնորդների կարողությունները՝ ակտիվորեն մասնակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը։ 2026 թվականի Առաջնորդության ակադեմիան մասնակիցները կծանոթանան Հայաստանի ընտրական համակարգի հիմունքներին՝ ուսումնասիրելով ընտրությունների նախապատրաստումը, անցկացումը և վերահսկումը։ Բացի այդ, նրանք կծանոթանան ընտրությունների իրավական շրջանակին և ընտրական պաշտոնյաների դերերին ու պարտականություններին։ Քվեարկության հանրային իրազեկման մասին սովորելու նպատակով կքննարկվեն ընտրական ամբողջականության, հասանելիության և ընտրությունների հաղորդակցության թեմաները՝ նպաստելով ժողովրդավարական հմտությունների զարգացմանը։ Հաշվի առնելով տեղեկատվության, ապատեղեկատվության և կիբերանվտանգության սպառնալիքների աճը մասնակիցները կսովորեն կեղծ լուրերին հակազդելու գործիքներ և ռազմավարություններ։

Ովքեր կարող են դիմել

- Երիտասարդ քաղաքական գործիչներ (25–35 տարեկան) քաղաքական կուսակցություններից անկախ խորհրդարանում ներկայացվածությանը
- ՀԿ ներկայացուցիչներ (25–35 տարեկան), ովքեր ներգրավված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման ոլորտներում
- Մասնակիցները պետք է լինեն նախաձեռնող, նվիրված և ծրագրում ներդրում ունենալու պատրաստ։ Անգլերենի իմացությունը առավելություն է, սակայն պարտադիր չէ։

Ծրագրի հնարավոր բաղադրիչներ
- Դասընթացներ․ ընտրական ռազմավարություն, ընտրական համակարգի գործարկում, քարոզարշավի կառավարում, ընտրողների վստահության բարձրացում, ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարական կառավարման լավագույն փորձ
- Աշխատաժողովներ և սիմուլյացիաներ․ Ընտրությունների սիմուլյացիա ,
բանավեճեր և թիմային առաջադրանքներ
- Մենթորության ծրագիր․ մասնակիցների կապ միջազգային փորձագետների հետ
- Պանելային քննարկումներ և հրավիրված բանախոսներ․ ազգային և միջազգային կարևոր թեմաների շուրջ
- Կապերի ստեղծում․ համագործակցության և ապագա ընտրական արշավների հնարավորություններ


Ծրագրի ժամանակացույց

● Ապրիլ․ դիմումների ընդունում (վերջնաժամկետ՝ ապրիլի 30)
● Մայիս․ հարցազրույցներ ընտրված թեկնածուների հետ
● Հունիսի 1․ առցանց վեբինար՝ ծրագրի թեմաների հստակեցման համար
● Հուլիսի 25–27․Առաջնորդության ակադեմիա Հայաստան (առկա, մաս 1)
● Օգոստոսի 2․ առցանց շարունակական վեբինար
● Սեպտեմբեր․ Առաջնորդության ակադեմիա Հայաստան (առկա, մաս 2)
● Հոկտեմբեր – նոյեմբեր․ հետագա մենթորություն և հանդիպումներ
(քաղաքականության փաստաթղթերի նախագծման հնարավորություն)

Ինչու՞ մասնակցել։
- Ստանալ ժողովրդավարական առաջնորդության և ընտրական հմտություններ՝ տեղական և միջազգային առաջատար փորձագետներից
- Կապ հաստատել Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հասարակության ոլորտի դերակատարների հետ
- Ստանալ մենթորություն և ուղղորդում փորձառու առաջնորդներից
- Մասնակցել մասնագիտական կապերի հաստատման բացառիկ հնարավորություն

APPLICATION PROCEDURES: 

ԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները (մոտիվացիոն նամակ և CV) մինչև ապրիլի 30-ը։
Նախնական ընտրված թեկնածուները մայիսին կհրավիրվեն հարցազրույցի։
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար՝ Հեռ․ 012545115
Էլ․ փոստ՝ info.armenien@kas.de


Դարձե՛ք այն առաջնորդների հաջորդ սերնդի մասը, ովքեր կձևավորեն Հայաստանի ժողովրդավարական ապագան։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

The Konrad Adenauer Stiftung (KAS) is a political foundation. In Germany, 16 regional offices and two conference centers offer a wide variety of civic education conferences and events. Our offices abroad are in charge of more than 200 projects in more than 100 countries. The foundation’s headquarters are situated in Sankt Augustin near Bonn and in Berlin. There, an additional conference center, namely the Academy, was opened in 1998.