COMPETITION TYPE: 
Տոնավաճառի Կազմակերպման և Իրականացման Ծառայություն
DETAIL DESCRIPTION: 
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փախստականների ներգրավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Հայկական բարեգործական ընդհանուր միության (այսուհետ՝ ՀԲԸՄ) կողմից 2019թ. Արցախում մեկնարկած «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության օժանդակությամբ։
Ծառայության նպատակն է թվով չորս կարիերայի տոնավաճառների կազմակերպում և իրականացում Երևանում և հանրապետության երկու մարզերում՝ ներգրավելով գործատուների և ապահովելով աշխատանք փնտրող շահառուների մասնակցություն։
Առաջադրանքի շրջանակում շահառուներն են Արցախից բռնի տեղահանված աշխատանք փնտրող անձինք՝ անկախ մասնագիտությունից և Հայաստանում իրենց բնակության վայրից։
Շահառուների մասնակցությունը միջոցառումներին պետք է ապահովել բաց հայտարարությունների, գործատուների պահանջարկից ելնելով ըստ մասնագիտությունների և հմտությունների թիրախային հավաքագրման, Ծրագրի շրջանակում իրականացված մասնագիտական ուսուցման և վերապատրաստման, առանցքային հմտությունների զարգացման դասընթացների մասնակիցների ուղղորդման միջոցով։
Expected results:
1. Յուրաքանչյուր միջոցառմանն ապահովվել է՝
ա) Մարզերում ավելի քան 200, Երևանում՝ 400-ից ավելի շահառուի մասնակցություն,
բ) Մարզերում մինչև 20, Երևանում՝ ավելի քան 40 գործատուի և այլ կազմակերպության ներգրավվածություն։
2. Միջոցառման ընթացքում ապահովված է ընթացքի մշտադիտարկում և մասնակիցների կարծիքների հավաքագրում։
3. Միջոցառման ավարտից հետո ապահովված է շահառուների և գործատուների հետ հետադարձ կապ, հավաքագրված է միջոցառման արդյունքում նրանց զբաղվածության մասին տեղեկատվություն։
REQUIREMENTS: 
Ծառայություն մատուցող կազմակերպության կողմից աշխատանքները ներառում են հետևյալ ուղղությունները՝
ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ։ Կազմակերպել դասընթացներ, խմբային աշխատանքներ և սեմինարներ՝ ուղղված շահառուների մասնագիտական կարիքների գնահատմանը, մասնագիտության ընտրությանը և ինքնորոշմանը, կարիերայի ուղղորդմանը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվածության ապահովմանը, աշխատանք փնտրելու և գործատուին ներկայանալու, աշխատանքային կենսագրական կազմելու առանձնահատկությունների ներկայացմանը։ Հնարավորություն ստեղծել նաև անհատական խորհրդատվության համար։ Կազմակերպել վարպետաց դասեր շուկայում առավել պահանջարկված մասնագիտություների գծով։
ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Ապահովել այնպիսի կազմակերպությունների մասնակցությունը, որոնք ունեն ծրագրեր և միջոցառումներ ուղղված շահառուների ուսուցմանը, հմտությունների զարգացմանը՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ։ Ապահովել այնպիսի գործատուների մասնակցություն և ներգրավվածություն, որոնք ներկայումս ունեն նվազագույնը երեք և կանխատեսում են ավելի թափուր աշխատատեղեր։ Կազմակերպել իրազեկման հանդիպում շահառուներին ձեռներեցությամբ զբաղվելու և սեփական գործ սկսելու նպատակով գործող ծրագրերի և միջոցառումների մասին։
Միջոցառման ողջ ընթացքում աջակցել մասնակիցներին լրացնել աշխատանքի դիմելու համար CV-ի և պահանջվող այլ փաստաթղթերի պատրաստման հարցում: Գործատու-աշխատանք փնտրող, գործատու-ուս.հաստատություն կամ այլ բանակցությունների համար նախատեել առանձին սեղաններ:
Սույն առաջադրանքի շրջանակում բոլոր գործողություններն, այդ թվում՝ մարզերի ընտրությունը, միջոցառումների անցկացման վայրերը, օրակարգերը, թեմաները, խոսնակներին, գործատուների և այլ մասնակիցների ցանկերը նախապես համաձայնեցնել ՀԲԸՄ-ի «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի թիմի հետ։
APPLICATION PROCEDURES: 
Մասնակիցը պետք է ներկայացնի՝
1. Հայտ-առաջարկ, որը ներառում է մանրամասն նկարագրություն (նախնական օրակարգ և այլ մանրամասներ)՝ կցելով նաև ներգրավված հիմնական անձնակազմի աշխատանքային կենսագրականները (CV),
2. Բյուջեն ու ծախսերի նկարագիրը,
3. Միջոցառումների գործողությունների պլան-ժամանակացույց՝ Գրանտի աղյուսակով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թ․ սեպտեմբերի 30, տեղական ժամանակով 18։00։ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել հայտերը՝ ***********.****@****.** էլ․ հասցեին։ Նամակի առարկա բաժնում նշել մրցույթի անվանումը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 
.
1. Մրցույթին դիմելիս մասնակիցը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ։
2. Մրցույթի մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող մասնագիտական փորձառություն, որը ներառում է հետևյալ պահանջները՝
2.1. մասնակիցը պետք է մրցույթի հայտը ներկայացնելու տարվա դրությամբ ունենա առնվազն 5 տարվա հանրային միջոցառումների, մասնավորապես՝ կարիերայի և աշխատանքի տոնավաճառների կազմակերպման փորձ;
2.2. մասնակիցը պետք է ունենա մի շարք միջին և խոշոր ձեռնարկությունների հետ համագործակցության, այդ թվում՝ մարզային, ՄՌ խորհրդատվության փորձ;