COMPETITION TYPE: 
Ծառայությունների Մրցույթ
DETAIL DESCRIPTION: 
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փոխստականների ներգրավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Հայկական բարեգործական ընդհանուր միության (այսուհետ՝ ՀԲԸՄ) կողմից 2019թ. Արցախում մեկնարկած «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության օժանդակությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդատվություն և ուղղորդում, մասնագիտական ուսուցում և հմտությունների զարգացում, աջակցություն ձեռնարկատիրությանը և զբաղվածությանը։
Մրցույթի հիմնական նպատակն է կազմակերպել և անցկացնել մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ հետևյալ մասնագիտություններով՝
- Հաշվապահական հաշվառում սկսնակների համար,
- Մարքեթինգ,
- Մարդկային ռեսուրսների կառավարում։
Առաջադրանքի շրջանակում կազմակերպել և անցկացնել նաև որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ՝
- հանրային հատվածի հաշվապահների,
- գնումների մասնագետների։
Մրցույթի շահառու են հանդիսանում՝ Արցախից բռնի տեղահանված, դասընթացներին մասնակցության նվազագույն պայմաններին համապատասխան ավելի քան 120 չափահաս անձ:
Ծառայություն մատուցող կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները ներառում են՝
- Դասընթացից առաջ իրազեկման կողմնորոշիչ հանդիպումների անցկացում դիմորդների հետ,
- Դասընթացի ընթացքում դիմորդների առաջադիմության գնահատում և դասընթացի ավարտին դիմորդների ստացած ընդհանուր գիտելիքների գնահատում էլեկտրոնային թեստավորման հարթակի միջոցով, ամփոփ արդյունքների ներկայացում պատվիրատուին,
- Դասընթացին դիմորդների մասնակցության ամենօրյա հաշվառում,
- Դասընթացի ավարտին բավարար արդյունք ստացած շրջանավարտներին ավարտական հավաստագրիի տրամադրում։
Դասընթացների ծրագիրը պետք է ներառի տեսական և գործնական աշխատանքներ։
Առաջադրանքի շրջանակում բոլոր միջոցառումները համաձայնեցնել «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի թիմի հետ։
- Գրանցված բոլոր դիմորդների համար կազմակերպված է տեղեկատվական կողմնորոշիչ հանդիպում,
- Իրականացված է թվով 120 շահառուի մասնակցությամբ դասընթացեր։
- Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացել են հավաստագրեր։
REQUIREMENTS: 
Դասընթացներն իրկանակացնող կազմակերպությունը պետք է ունենա՝
- Առնվազն 10 տարվա փորձառություն ուսումնական ծրագրեր իրականացանելու ոլորտում;
- Երևան քաղաքի առնվազն 3 վարչական շրջաններում դասընթացններ կազմակերպելու համար լսարանային հնարավորություններ;
- Լսարանային պայմանները հագեցած լինեն տեխնիկական միջոցներով՝ համակարգիչներ, տեսացրիչ և անհրաժեշտ այլ գույք ու տեխնիկայով;
- E-learning հարթակ, որը ներառում է վիդեոդասեր, դասընթացի տեքստային նյութեր և դասընթացին վերաբերելի ստուգիչ հարցաթերթիկ գեներացնելու հնարավորություն;
- Մասնակիցների գիտելիքների գնահատման թեստավորման էլէկտրոնային ծրագիր՝ մասնակիցների աշխատանքները և ամփոփ արդյունքները պահպանելու և արտահանելու հնարավորությամբ;
- Առնվազն 25 մասնակցի համար էլեկտրոնային թեստավորման միաժամանակ անցկացման հնարավորություն;
- Դասընթացի մասնակիցների միջև ներանձնային հաղորդակցության ամրացման համար դասընթացի ընթացքում սուրճի ընդմիջումների կազմակերպում։
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել առաջարկները՝ ***********.****@****.** էլ․ հասցեին։ Նամակի առարկա բաժնում նշել մրցույթի անվանումը ("Արցախից Բռնի Տեղահանված Անձանց Մասնագիտական Ուսուցման և Վերապատրաստման, Որակավորման Նախապատրաստման Դասընթացների Կազմակերպման և Անցկացման Ծառայությունների Մրցույթ")։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թ․ հուլիսի 29, տեղական ժամանակով 18։00։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ATTACHMENTS:
Հայտարարություն - Call for proposal of accounting, HR, marketing training.docx