TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Ար-Մեդիկա» ՍՊԸ փնտրում է Արտաքին կապերի գծով մենեջեր/ պահեստապետ։
RESPONSIBILITIES: 
- Կապեր հաստատել արտասահմանյան գործընկերների հետ և վարել բանակցություններ վերջիններիս հետ, զարգացնել համագործակցությունը՝ կապի տարբեր միջոցներով;
- Ձևավորել նոր պատվերներ՝ հիմնվելով ապրանքային ներքին և արտաքին շարժի և պահանջարկի վրա, կազմել արտահանման հաշիվ - ապրանքագրեր, ստուգել և պատրաստել մաքսազերզման համար անհրաժեշտ փաստաթղթերը;
- Համագործակցել տրասպորտային ընկերությունների հետ, կազմակերպել բեռնափոխադրումներ, ստուգել թղթաբանությունը, հետևել փաստաթղթերի ճշգրտությանն ու ապրանքների բարձումից մինչև պահեստ ժամանմանը;
- Հետևել ներկրված ապրանքների մնացորդներին, ձևավորել նոր պատվերներ՝ ըստ պահանջարկի;
- Իրականացնել պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում;
- Կատարել պահեստային ապրանքների գույքագրում յուրաքանչյուր ամիս;
- Հետևել ապրանքների մուտքն և ելքը;
- Աշխատել տվյալների հետ ՀԾ ծրագրով;
- Սահմանել ապրանքների դասավորվածությունը;
- Իրականացնել աշխատանքից բխող այլ գործառույթներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ************@*****.*** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտաքին Կապերի Գծով Մենեջեր/ Պահեստապետ»)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Պայմանագրային