JOB DESCRIPTION: 
«Երևանի Գարեջուր» ՍՊԸ փնտրում է Արտաքին Տնեսական Կապերի և Լոգիստիկայի Գծով Մասնագետ:
RESPONSIBILITIES: 
- Վարել բանակցություններ արտասահմանյան երկրների գործընկերների հետ արտադրությանն անհրաժեշտ ապրանքների ներմուծման և Ընկերության արտադրանքի արտահանման համար;
- Վարել բանակցություններ բեռնափոխադրող ընկերությունների հետ;
- Ենթարկվում է՝ Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի բաժնի պետին:
REQUIRED QUALIFICATIONS: 
Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի բաժնի մասնագետը պետք է իմանա`
- Առևտրային գործունեությունը կարգավորող օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր;
- Պլանավորման սկզբունքները ներմուծման, արտահանման և լոգիստիկայի մեջ;
- Լոգիստիկական համակարգերի նախագծերի և լոգիստիկական կապերի ձևավորման լոգիստիկական տեղեկատվական համակարգերը և դրանց գործառույթները;
- Մաքսային և տրանսպորտային օրենսդրության հիմունքները;
- Բոլոր փոխադրամիջոցներով բեռնափոխադրումների կազմակերպումը;
- Պահեստային տնտեսության կազմակերպման սկզբունքները;
- Շուկայի տնտեսական իրավիճակը, արտադրանքի պահանջարկի ուսումնասիրման մեթոդները;
- Արտադրանքի բաշխման սկզբունքները;
- Պայմանգրերի, համաձայնագրերի, գործարքների, բիզնես ծրագրերի մշակման կարգը;
- Մատակարարման, տրանսպորտային, պահեստային, վաճառահանման և ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման պահանջները;
- Մաթեմատիկական մոդելավորման, մաթեմատիկական և տրամաբանական վերլուծության մեթոդները;
- Տնտեսագիտության հիմունքները:
Որակական Հատկանիշներ
- Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի բաժնի մասնագետի պաշտոնին նշանակվում է այն անձը, որն ունի բարձրագույն տեխնիկական կամ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, լրացուցիչ պատրաստվածություն լոգիստիկայի բնագավառում և այդ ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Գերազանց իմացություն անգլերեն լեզվի կամ ռուսաց լեզվի:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***@************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտաքին Տնեսական Կապերի և Լոգիստիկայի Գծով Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.