TERM: 
Պայմանագրային
JOB DESCRIPTION: 
«Համայնքային ինտեգրացված տնային խնամքի և առողջ ծերացման» ծրագրի նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, բարեկեցությունը և կյանքի որակը՝ ակտիվ ծերացման և լավ գործող ինտեգրված բժշկական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:
Ծրագրի ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ ծերերը և հաշմանդամություն ունեցող անձիք ցանկանում են ունենալ արժանապատիվ կյանք և այնքան ինքնավարություն, որքան հնարավոր է՝ մնալով տանը հնարավորինս երկար, ստանալով խնամք և աջակցություն, որն ընդգրկում է նրանց հատուկ և անհատական կարիքները, լինելով ինտեգրված համայնքային կյանքում և հնարավորություն ունենալով գործի դնել իրենց ներուժը և հմտությունները, ինչպես նաև ազդել սեփական և համայքային կյանքի վրա:
Ծրագրի ռազմավարությունը կիրականացվի մի քանի բաղադրիչների միջոցով.
1. բուժքույրերի, տնային օգնականների և կամավորների հետ միասին ինտեգրված տնային խնամքի տրամադրման կայուն համակարգի ձևավորում,
2. համայնքի մոբիլիզացում և ակտիվ ու առողջ ծերացման հայեցակարգի մշակում,
3. ՀԿԽԸ կազմակերպչական կարողությունների ուժեղացում, որը ակտիվ դեր կունենա «Համայնքային ինտեգրված տնային խնամքի համակարգի» զարգացման և Հայաստանում համայնքային աշխատանքների իրականացման գործում:
RESPONSIBILITIES: 
- Տնային խնամքի կենտրոններում ինտեգրացված սոցիալ-առողջապահական խնամքի հետ կապված ամբողջ գործունեության, այդ թվում նաև անձնակազմի և կամավորների կառավարում;
- Համայնքային ինտեգրացված տնային խնամքի կենտրոնի գործունեության մշակում և իրականացում;
- Շահառուների հայտնաբերում, ծրագրում ընդգրկված շահառուների բազայի կազմում և վարում;
- ՀԿԽԸ գրասենյակի հետ համատեղ խնամքի պարագաների և սարքերի հաշվառում և տրամադրում անձնակազմին;
- Տնային խնամքի կենտրոններում իրականացված գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվությունների և վերլուծությունների կազմում;
- Համայնքային ինտեգրացված տնային խնամքի կենտրոնի սանիտարահիգիենիկ վիճակի ամենօրյա վերահսկողություն;
- Անհատական բուժքույրական խնդիրների նախնական և պարբերական գնահատում;
- Տեղամասային կամ ընտանեկան բժշկի և պատասխանատու բուժքրոջ հետ առաջնահերթ խնդիրների բացահայտում և հիվանդին անհրաժեշտ անհատական խնամքի պլանի կազմում;
- Խնամվողների ամենօրյա խնամքի և աջակցության պլանավորում և վերահսկողություն;
- Հատուկ իրավիճակներում խնամքի տրամադրում;
- Խնամվողներին տրամադրված խնամքի արդյունքների պարբերական գնահատում;
- Ծրագրի համակարգողների հետ համագործակցություն և համակարգում;
- Բոլոր տեղական գործընկերների և բժշկական և սոցիալական խնամքի հաստատությունների հետ աշխատանքային հարաբերությունների հաստատում և զարգացում;
- Աջակցություն ծրագրի և համայնքային ինտեգրացված տնային խնամքի մոդելի ներդրմանը և օժանդակություն հանրության ու տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿԽԸ մասնաճյուղի ղեկավարի և գրասենյակի միջև հարաբերություններում;
- Աջակցություն վճարովի ծառայությունների ներդրմանը,
- Աջակցություն պոտենցիալ շահառուների հայտնաբերման գործընթացին, ծառայությունների մասին հանրության իրազեկում;
- Թիմի հանդիպումների ղեկավարում;
- ՀԿԽԸ այլ ընթացիկ նախագծերից (ԱՌՆ, առողջապահություն և այլն) նոր գիտելիքներ և կարողություններ սովորելու պատրաստակամություն:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բուժքույրական կրթություն, (բակալավր, 4 տարի ՝ կդիտարկվի որպես առավելություն), և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է հանրային առողջապահության ոլորտում;
- Փորձ կառավարման և խնամող անձնակազմի վերահսկման ոլորտում;
- Փորձ/ հետաքրքրություն գիտելիքների փոխանակման և ուսուցման և ծրագրերի մշակման գործում;
- Ծառայությունները գրագետ ներկայացնելու և վաճառքի մարքետինգային հմտություններ;
- Առաջնորդի գերազանց հմտություններ, ինչպես նաև թիմում աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը հայերեն և անգլերեն լեզուներով մինչև ս․թ․ մայիսի 2-ը ***********@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա տողում նշելով «Ավագ Բուժքույր»: Հարցազրույցին կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.