JOB DESCRIPTION: 
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ-ն փնտրում է B2B վաճառքի մասնագետ, որն իր աշխատանքի միջոցով նոր արժեքներ ստեղծելու, ընկերության գործընկերների ցանկն ընդլայնելու և ընկերության կողմից իրականացվող պրոյեկտի ճանաչելիությունը բարձրացնելու ցանկություն և կարողություն ունի:
RESPONSIBILITIES: 
- Անմիջական այցելություններով և տարբեր հեռահաղորդակցության միջոցներով կապ հաստատել հնարավոր գործընկերների հետ՝ ներկայացնել կազմակերպության պրոդուկտները և ծառայությունները, բանակցել հնարավոր համագործակցության վերաբերյալ (ամսական՝ 10-20 նոր գործընկերների ներգրավում);
- Երկարաժամկետ գործնական հարաբերություններ ստեղծել և պահպանել համագործակցող և ներգրավվող Գործընկերների հետ (2000+ Գործընկերներ);
- Հետևել Գործընկերների խանութներում, գրասենյակներում և/ կամ վաճառասրահներում Կազմակերպության մարքեթինգային/ գովազդային/ տպագրական նյութերի առկայությանը, կիրառմանը և անհրաժեշտության դեպքում տրամադրել նոր տպագրական նյութեր;
- Տիրապետել ընդհանուր տեղեկատվությանը Կազմակերպության պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ;
- Հետևել Գործընկերների տեղեկացվածությանը Կազմակերպության ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ և տեղեկացնել տեղի ունեցող փոփոխությունների մասին:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Վաճառքի ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն;
- Բանակցություններ սկսելու և վարելու հմտություններ;
- Լայն շերտի մարդկանց հետ շփվելու, երկարաժամկետ գործնական հարաբերություններ կառուցելու հմտություններ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների խորացված գիտելիքներ; անգլերեն լեզվի ընդհանուր բառապաշար:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **************@***.** էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «B2B Sales Specialist»:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.