JOB DESCRIPTION: 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է թեկնածու՝ բարեվարքության ուսումնասիրության մասնագետի պաշտոնի համար։
RESPONSIBILITIES: 
Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման մասնագետը պետք է կարողանա.
- Ստուգել դատավորների, դատախազների, քննիչների և պետական այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության հարցաթերթիկներում առկա տվյալների արժանահատավությունը;
- Հավաքագրել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգում, սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներում դատավորների, դատախազների, քննիչների և պետական այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքային դրության, նշված անձանց քրեական, կարգապահական, վարչական պատասխանատվության, կրթական և աշխատանքային գործունեության, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, դրանց արդյունքների հիման վրա կազմել վերլուծական հաշվետվություններ;
- Դատավորների, դատախազների, քննիչների և պետական այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության գործընթացում կատարել հարցումներ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ անձանց, իրականացնել հարցազրույցներ, կազմել դրանց վերաբերյալ արձանագրություններ, անհրաժեշտության դեպքում՝ թեկնածուներից պահանջել պարզաբանումներ, իրականացնել ԶԼՄ մոնիթորինգ;
- Մշակել և կազմել դատավորների, դատախազների, քննիչների և պետական այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ;
- Խորհրդատվություն տրամադրել դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուներին և պետական այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց՝ բարեվարքության հարցաթերթիկի լրացման ընթացքում առաջացած հարցերի դեպքում;
- Արդյունավետ ձևով համագործակցել թիմի բոլոր անդամների հետ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Մասնագիտական առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է;
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն;
- Տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն;
- Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն;
- MS Excel ծրագրի լավ իմացություն և գործնական կիրառություն;
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն;
- Բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված անձ, որն ունի նախաձեռնողականություն, վերլուծական միտք և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք պետք է նշված փաստաթղթերն ուղարկեն ***********@***********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հայտարարագրերի վերլուծության մասնագետ»): Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- Ինքնակենսագրական (հայերեն կամ անգլերեն);
- Մոտիվացիոն նամակ:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
150,000-230,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)՝ կախված փորձից և գիտելիքներից։
ATTACHMENTS:
English Version of the Announcement - 2021.11.17_Integrity check specialist _careercenter.am ENG.docx