COMPETITION TYPE: 
Բաց Մրցույթ
DETAIL DESCRIPTION: 
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած ընտանիքներին աջակցության ծրագրերի շրջանակներում հայտարարում է բիզնեսի խորհրդատուի ընտրության մրցույթ։
Ծրագրի նպատակն է աջակցել առնվազն 15 ընտանիքների բիզնես գաղափարները կյանքի կոչելու և իրենց եկամուտը բարձրացնելու։ Ծրագրի շահառու են համարվում Արցախից 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվածները, 2020-2023թթ. պատերազմից տուժած ընտանիքները, ովքեր ունեն զոհված, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամության արդյունքում անաշխատունակ դարձած տան անդամներ։
Բիզնես խորհրդատուն անցկացնելու իր դասընթացները, խորհրդատվությունը հանդիպումները գեղարքունիքի մարզի սևան համայնքում։ Ծրագրի տևողությունն է ս.թ. ապրիլի 10-ից հունիսի 30-ը։
- Ծրագրին հետաքրքրություն ցուցաբերած անհատների հետ (25 անձից կազմված խում) անցկացնել խմբային քոուչինգային հանդիպումներ։
- Անցկացնել ձեռնարկատիրական կրթության դասընթաց՝ համաձայն մշակված ուսումնական պլանի և մեթոդաբանության։
- Աջակցել դասընթացի մասնակցի կողմից իր գործունեության համար բիզնես ծրագրի կազմմանը։ Բիզնես խորհրդատուն պատասխանատվություն է կրում մշակված բիզնես ծրագրերի ավարտուն տեսքի և բովանդակության համար։
- Տրամադրել խորհրդատվություն և անցկացնել անհատական քոուչինգային հանդիպումներ ֆինանսավորում ստացած բիզնես ծրագրերին։
- Աջակցել շահառուների՝ ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը։
REQUIREMENTS: 
- Բուհական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության ոլորտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում);
- Բիզնեսի (ձեռնայեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ;
- Բիզնեսի (ձեռնայեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 3 տարի;
- Թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր);
- համակարգչային ծրագրերից օգտվելու ms office internet և այլն և ներկայացման հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կարող են մինչեւ ս.թ. 2024 թվականի ապրիլի 06-ը ժամը 17:00 ներկայացնել տեխնիկական առաջարկ՝ ներառյալ դասընթացի նախնական մոդուլը, ֆինանսական առաջարկություն, կենսագրական թերթիկ (CV) ... էլեկտրոնային հասցեով: Վերոնշյալ կետերից մեկի բացակայության դեպքում առաջարկը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Please clearly mention in your application letter that you learned of this competition opportunity through Career House and mention the URL of its website
www.careerhouse.com, Thanks.
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.