COMPETITION TYPE: 
Բաց մրցույթ
DETAIL DESCRIPTION: 
- Իրականացնել վերահսկողական և խորհրդատվական այցեր ծրագրի թիրախային բնակավայրեր՝ դասընթացների որակի ապահովման, դասընթացավարների աջակցության և մեթոդական խորհրդատվության նպատակով (յուրաքանչյուր մարզում՝ 5 հանդիպում՝ 3 ժամ տևողությամբ)։
- Յուրաքանչյուր մարզում տրամադրել առնվազն մեկ մենթորական հանդիպում յուրաքանչյուր շահառուի բիզնես գաղափարի կամ բիզնես պլանի վերաբերյալ։
- Իրականացնել վերապատրաստված դասընթացավարների շարունակական մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն։
- Մասնակցել բիզնես պլանների գնահատման և շահառուների ընտրության գործընթացին։
ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Խորհրդատուի կողմից նախատեսվում են այցելություններ հետևյալ քաղաքներ.
- Կոտայքի մարզ – ք. Հրազդան
- Տավուշի մարզ – ք. Իջևան
- Լոռու մարզ – ք. Վանաձոր
- Շիրակի մարզ – ք. Գյումրի
- Արագածոտնի մարզ – ք. Ապարան
REQUIREMENTS: 
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա փորձ որպես բիզնես խորհրդատու կամ դասընթացավար։
- Թիմերի վերապատրաստման և սուպերվիզիոն աջակցության իրականացման փորձ։
- Հաղորդակցման, համակարգման և ճկուն աշխատանքի արդյունավետ հմտություններ։
APPLICATION PROCEDURES: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչև ս․թ․ 2026 թվականի օգոստոսի 26-ը, ժամը 17:00 ներկայացնել ֆինանսական առաջարկ՝ ներառյալ՝
- ֆինանսական առաջարկ,
- ինքնակենսագրական (CV), որտեղ մանրամասն կլինի համապատասխան փորձի և իրականացված աշխատանքների նկարագրություն։
Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
anahit.terzikyan@gmail.comՖինանսական առաջարկը ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր մարզային այցելությունների հետ կապված ճանապարհածախսը, տրանսպորտային և այլ ուղեկցող ծախսերը պետք է ներառվեն առաջարկվող ընդհանուր արժեքի մեջ։
Վերոնշյալ պահանջներից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որն ուղղված է պատերազմից տուժած, երիտասարդ և միջին տարիքի (20-60 տարեկան) գործազուրկ անձանց նորարարական գաղափարների իրականացմանը և կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը։
Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Յուրաքանչյուր մարզում դասընթացներին նախատեսվում է 20-25 անձի մասնակցություն։
Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է փորձառու բիզնես խորհրդատուի, ով վերոնշյալ 5 մարզերում վերապատրաստված դասընթացավարներին կաջակցի դասընթացների իրականացման ընթացքում՝ որպես մենթոր-խորհրդատու, ինչպես նաև կներգրավվի շահառուների բիզնես գաղափարների և բիզնես պլանների մենթորության, գնահատման և ընտրության գործընթացներում։