TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
«Ջեներալ Քնսթրակշն» ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված և արդյունքների վրա հիմնված բիզնեսի զարգացման մենեջերի իր դինամիկ թիմին միանալու համար: Իդեալական թեկնածուն պետք է կարողանա իրականացնել վաճառքի արդյունավետ մոտեցում, որն կընդլայնի կազմակերպության հասանելիությունը, կամրապնդի հաճախորդների հետ հարաբերությունները և կվերապատրաստի կազմակերպության վաճառքի մասնագետներին: Դուք պատասխանատու կլինեք նոր բիզնես հնարավորությունների բացահայտման, ռազմավարական գործընկերությունների կառուցման և վաճառքների աճի խթանման համար:
RESPONSIBILITIES: 
- Բացահայտել նպատակային հնարավորություններ շուկայում ընկերության ապրանքների համար;
- Բացահայտել, ստեղծել և իրականացնել ռազմավարություն, որը կընդլայնի հաճախորդների բազան և կապահովի բիզնեսի աճ;
- Մշակել հաճախորդների հետ հարաբերություններ ստեղծելու ռազմավարություն;
- Ստեղծել և իրականացնել մարքեթինգային և վաճառքի պլաններ;
- Բացահայտել և գտնել նոր բիզնես հնարավորություններ;
- Վերապատրաստել անձնակազմին և օգնել թիմակիցներին զարգացնել իրենց հմտությունները;
- Ստեղծել զարգացման պլաններ և կանխատեսել վաճառքի աճի հնարավորություններ;
- Բացահայտել բիզնեսի ուժեղ կողմերը և հաճախորդների կարիքները;
- Հետևել տեղական և միջազգային շուկայի զարգմացմանը;
- Պատրաստել վաճառքի ամսական հաշվետվություններ:
- Կազմել հաշվետվություններ բիզնեսի զարգացման գործունեության և արդյունքների վերաբերյալ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Կառավարման աշխատանքային փորձ վաճառքի, մարքեթինգի ոլորտում;
- Գրավոր և բնավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն;
- Բանակցելու և ներկայացնելու գերազանց հմտություններ;
- Բարդ նախագծեր և բազմաբնույթ առաջադրանքներ կառավարելու ունակություն;
- Գերազանց կազմակերպչական հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն;
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները ****.**********@*****.*** էլ.հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.