TERM: 
Կես դրույք
JOB DESCRIPTION: 
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի բնապահպանության մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Կրթական աստիճան շրջակա միջավայրի կամ նմանատիպ բնագավառում;
- Առնվազն 5 տարվա փորձ բնապահպանական կառավարման բնագավառում հանրային կամ մասնավոր սեկտորում;
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Իրազեկվածություն միջազգային կազմակերպությունների բնապահպանական չափանիշներից, մասնավորապես` Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ և այլ դոնոր կազմակերպություններ;
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` MS Word, Excel, PowerPoint):
Մասնագիտական ունակություններ`
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ;
- Ցուցադրված դիվանագիտական և բանակցային հմտություններ;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Կառավարման հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Համագործակցում/ թիմային աշխատանք;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հայտերը պետք է ուղարկվեն ****@*******.** էլեկտրոնային հասցեին` նամակի թեմա տողում (subject line) նշելով հաստիքի անվանումը: Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով մինչ վերջնաժամկետի ավարտը: Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
- Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ);
- Ինքնակենսագրություն (Resume կամ CV);
- Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ATTACHMENTS:
Աշխատանքի Նկարագիր - Environmental Specialist_ARM.doc
Job Description - Environmental Specialist_ENG.docx