TERM: 
Ծառայությունների մատուցման պայմանագիր
JOB DESCRIPTION: 
Action Against Hunger կազմակերպությունը նախատեսում է աշխատանքի ընդունել դասընթացավարի (coach)՝ ամբողջ դրույքով, ՀՀ Տավուշի մարզում, Իջևան քաղաքում:
Պայմանագրի տևողությունը՝ 7 ամիս, 2025թ․ փետրվարից մինչև 2025թ․ Օգոստոսը։
Ընտրված դասընթացավարը (coach) առաջին փուլով կանցնի 5-օրյա վերապատրաստում՝ նշված մեթոդաբանության թեմայով, որից հետո կվարի և կուղղորդի խմբային և անհատական դասեր՝ աջակցելու և հզորացնելու "SHUTTLE"-ի մասնակիցների անձնային հմտությունները և կարողությունները ու խթանելու վերջիններիս աշխատունակությունը։
RESPONSIBILITIES: 
- Մասնակցել Action Against Hunger կազմակերպության կողմից իրականացվող "SHUTTLE" մեթոդաբանության ուսուցմանը;
- Աջակցել թիրախային մարզերում համապատասխան շահագրգիռ անձանց և պոտենցիալ մասնակիցների իրազեկման տեղեկատվական արշավին;
- Ծրագրի անձնակազմի հետ միասին պլանավորել և մշակել "SHUTTLE" ծրագրի իրականացման աշխատանքային պլանը;
- Իրականացնել խմբային և անհատական դասընթացներ՝ կիրառելով "SHUTTLE" մեթոդաբանությունը;
- Ստեղծել համագործակցություն և գործընկերություն կազմակերպությունների, ընկերությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ ՝ աջակցելու կորպորատիվ կամավորների ներգրավվմանը և ընկերությունների հետ միջնորդության ձևավորմանը;
- Աջակցել ծրագրի մասնակիցների համար բիզնեսի զարգացման վերաբերյալ դասընթացների իրականացմանը;
- Աջակցել փոքր բիզնես սկսելու և ինքնազբաղ դառնալու համար գործիքների ձեռքբերման մրցույթին դիմած մասնակիցների հավաքագրման, գնահատման և ընտրության գործընթացներին;
- Աջակցել տարբեր բնույթի միջոցառումների և ֆորումների իրականացմանը, որոնց նպատակն է ստեղծել համագործակցություն ծրագրի մասնակիցների և աշխատաշուկայի/գործատուների միջև;
- Պահպանել և պարբերաբար թարմացնել ծրագրի մասնակիցների տվյալների բազան և պարբերաբար տեղեկացնել նրանց առաջընթացի մասին;
- Մշակել ծրագրի ամսական և վերջնական հաշվետվությունները և ներկայացնել Аction Against Hunger կազմակերպության ծրագրի թիմին՝ սահմանված ժամկետներում;
- Աջակցել մեթոդաբանական գործիքների և նյութերի մշակմանը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ կիսվել ձեռք բերված փորձով և քաղած դասերով;
- Նպաստել նորարարական գաղափարների և ծրագրի հետագա զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը;
- Սերտ համագործակցել ծրագրի կառավարման թիմի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել այլ գործողություններում;
- Լինել հանձնառու գենդերային հավասարության խնդիրների նկատմամբ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, աշխատանքային շուկայի/աշխատանքային փոխհարաբերությունների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ նմանատիպ այլ բնագավառներում;
- Դասընթացների իրականացման և դասընթացավարի (coach) փորձ՝ ցանկալի է խմբային դասընթացների իրականացման ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ գործազուրկ և/կամ խոցելի անձանց սոցիալական ներառման ծրագրերում;
- Վերլուծելու և հաշվետվություններ գրելու հմտություններ;
- Ներկայացման և հաղորդակցման հմտություններ;
- Համակարգչային հմտություններ;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ;
- Ճկունություն և հարմարվողականություն;
- Լինել մոտիվացված և նպատակաուղղված;
- Հայոց լեզվի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
APPLICATION PROCEDURES: 
- Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը՝ նշելով ք․Իջևան:
Դիմորդը նամակում պետք է նշի նաև, որ պատրաստ է աշխատանքը սկսել սահմանված ժամկետում, ինչպես նաև պետք է ներկայացնի իր կողմից ակնկալվող ամսական աշխատավարձը ՀՀ դրամով՝ հարկերը ներառյալ։
- Դիմումները պետք է ուղարկվեն Action Against Hunger կազմակերպության ***********@**.********.*** էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Shuttle Coach Իջևանում» անվանումը՝ ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 24-ը:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Աշխատավարձ՝ բանակցային, հիմք ընդունելով թեկնածուի կողմից տրված առաջարկը և փորձը։
Վճարումներ՝ վճարումները կկատարվեն ամսական՝ ժամանակացույցը և ամսական հաշվետվությունները Action Against Hunger կազմակերպությանը ներկայացնելուց և հաստատվելուց հետո։
ADDITIONAL NOTES: 
Աշխատանքների սկիզբ՝ 1-ը Փետրվարի, 2025թ․
Տևողություն՝ 7 ամիս, ամբողջական դրույքաչափ։ Ծրագիրը պահանջում է (շաբաթական 4 օր) ժամանակի 80%-ն ուղղակիորեն աշխատել ծրագրի մասնակիցների հետ և 20%-ն իրականացնել պլանավորման և համակարգման աշխատանքներ (շաբաթական 1 օր):
Իրականացման վայր՝ ՀՀ Տավուշի մարզ, ք․ Իջևան
Աշխատանքային պլան՝ աշխատանքային պլանը կմշակվի Action Against Hunger կազմակերպության հետ համատեղ
Հաշվետվություն՝ ամսական և վերջնական հաշվետվության հայերեն էլեկտրոնային տարբերակները կներկայացվեն Action Against Hunger կազմակերպությանը։
ATTACHMENTS:
Shuttle_Coach TOR.doc