JOB DESCRIPTION: 
«Սպայկա» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ իրականացնելու բեռնատարների երթերը կարգավորող դիսպետչերի աշխատանքը տրանսպորտի դեպարտամենտում:
RESPONSIBILITIES: 
- Վերահսկել և կառավարել երթուղում գտնվող տրանսպորտային միջոցների շարժը;
- Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ և ղեկավարել նրանց աշխատանքը երթուղու ընթացքում;
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն; կդիտարկվեն նաև նորավարտ ուսանողների տվյալները;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է տրանսպորտի կամ բեռնափոխադրումների բնագավառում;
- Ռուսերենի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office իմացություն;
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Բանակցություններ վարելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվություն, կարգապահություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Դիսպետչեր»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 70 44 44 հեռախոսահամարով:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային
ABOUT COMPANY: 
«Սպայկա» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
www.spayka.am: