TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը փնտրում է Դրամաշնորհների կառավարչի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին:
RESPONSIBILITIES: 
Իրականացնել կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարում՝ կազմակերպության ընթացակարգերին, տեղական օրենսդրության և շնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան, մասնավորապես`
Ֆինանսական հոսքերի կառավարում/ վերահսկողություն․
- Կազմակերպել ենթադրամաշնորհների մրցույթի ողջ գործընթացը, այդ թվում՝ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում, ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփումը և այլն;
- Ապահովել ենթադրամաշնորհառուների կարողությունների գնահատում մինչ դրամաշնորհների տրամադրումը;
- Իրականացնել կազմակերպության կողմից ստացված/ տրված դրամաշնորհների/ ենթադրամաշնորհների ֆինանասկան հոսքերի նկատմամբ վերահսկողություն;
- Ապահովել ծրագրերի ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջներին;
- Ապահովել ֆինանսական կատարողականության հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը ենթադրամաշնորհառուների կողմից և վերլուծել կատարված ծախսերի համապատասխանությունը ենթադրամաշնորհային պայմանագրի պայմանների, ծրագրային պլանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ շեղումների դեպքում;
- Վերահսկել ենթադրամաշնորհառուների կողմից գնումների իրականացումը շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն և հաստատել գնահարցման արդյուքները՝ ըստ անհրաժեշտության;
- Հաստատել ենթադրամաշնորհային բյուջեի փոփոխությունները՝ համաձայնեցնելով ծրագրի տնօրենի հետ;
- Ապահովել ֆինանսական աուդիտի անցկացումը սահմանված ծրագրերի համար։
Փաստաթղթերի և հաշվետվությունների մշակում․
- Մշակել/ թարմացնել կազմակերպության ֆինանսական կառավարման և դրամաշնորհային/ ենթադրամաշնորհային կառավարման քաղաքականության և համակարգի ներդրման աշխատաքները և հետամուտ լինել դրա իրականացմանը;
- Մշակել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ շնորհատու կազմակերպություններին՝ ըստ սահմանված ժամկետների և շնորհատու կազմակերպությունների պահանջների;
- Աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային բյուջեների մշակմանը;
- Մշակել/ թարմացնել ենթադրամաշնորհային պայմանագրերը/ համաձայնագրերը (և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևանմուշները, ներառյալ ֆինանսական հաշվետվություններ և այլն) և ապահովել դրանց կնքումը ենթադրամաշնորհառուների հետ տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն:
Հաղորդակցություն․
- Կազմակերպել/ անցկացնել կողմնորոշիչ հանդիպումներ ենթադրամաշնորհառուների հետ՝ ներկայացնելով շնորհատու և կազմակերպության ֆինանսական պահանջները ընտրված ենթադրամաշնորհառուներին;
- Ապահովել պատշաճ հաղորդակցություն շնորհատուների/ ենթադրամաշնորռահու(ներ)ի ֆինանսական պատասխանատուների հետ, ինչպես նաև ԹԻՀԿ ծրագրային թիմերի հետ;
- Տրամադրել ընթացիկ աջակցություն և խորհրդատվություն ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև կազմակերպության ծրագրային թիմերին:
REQUIRED QUALIFICATIONS: 
Մասնագիտական կոմպետենցիաներ․
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում;
- Դրամաշնորհների կառավարման առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ;
- Բյուջեի մոնիթորինգի և վերլուծության կարողություններ;
- Հաշվետվությունների մշակման փորձ և կարողություններ;
- Տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերենի և անգլերենի իմացություն;
- Excel-ի գերազանց իմացություն, ՀԾ-ի իմացությունը ցանկալի է;
- ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը պարտադիր է:
Լրացուցիչ կոմպետենցիաներ․
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ;
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն; խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ;
- Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն;
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում։
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքված անձինք, ովքեր համապատասխանում են վերը նշված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը հայերեն կամ անգլերեն լեզվով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/ հղում ****@************.** էլ․ հասցեին ՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Դրամաշնորհների կառավարիչ»: Ընտրությունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.