TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«ԿԱԶԱ» Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամը փնտրում է երիտասարդական խմբերի համակարգող: Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Երևանի կամ Գյումրու կենտրոն կախված դիմորդի բնակության վայրից:
Երիտասարդական խմբերի համակարգողը 1 տարվա ընթացքում ծրագրային թիմի հետ միասին ներդնելու են իրենց ջանքերը, փորձը, կապերը և գիտելիքները՝ խթանելով երիտասարդների քաղաքացիական կրթությունը, իրենց համայնքներում նորարարական մոտեցումներով դրական փոփոխությունների իրականացումը և երիտասարդների մասնակցությանն աջակցող միջավայրի զարգացումը։
Աշխատանքը ենթադրում է հաճախակի այցեր Հայաստանի տարբեր մարզեր։
RESPONSIBILITIES: 
- Հավաքագրել կամավոր խմբավարների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում;
- Կազմակերպել խմբավարների և երիտասարդական խմբերի վերապատրաստումները;
- Իրականացնել խմբավարների շարունակական մենթորություն;
- Վերհանել յուրաքանչյուր երիտասարդական խմբի կարիքներն ու կազմակերպել համապատասխան աջակցության տրամադրումը;
- Մշտապես աջակցել խմբավարներին նախագծել և իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ այլ երիտասարդների և համայնքի անդամների համար;
- Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ;
- Ապահովել տեղական մակարդակի տարբեր դերակատաների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը (համայնքներում գործող երիտասարդական կազմակերպությունների, ՏԻՄ ներկայացուցիների, մասնավոր հատվածի հետ);
- Աջակցել խմբավարներին տեղական խնդիրների վերհանման գործում և համատեղ մշակել տարբեր լուծումներ;
- Աջակցել և ուղղորդել խմբավարների և երիտասարդական խմբերի ծրագրերի իրականացմանը;
- Իրականացնել շարունակական մշտադիտարկման այցեր համայնքներ;
- Մասնակցել կրթական խաղերի և քաղաքացիական կրթության վերաբերյալ բաց առցանց դասընթացի տարածման ռազմավարության մշակմանը և դրա իրականացմանը;
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը:
REQUIRED QUALIFICATIONS: 
.
Կրթություն՝
- Բարձրագույն կրթություն:
Աշխատանքային փորձ՝
- Ծրագրի կառավարում;
- Համայնքային զարգացման ծրագրեր;
- Քաղաքացիական կրթություն;
- Երիտասարդական աշխատանք;
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումների և դասընթացների իրականացում:
Մասնագիտական հմտություններ՝
- Հաղորդակցում և բանակցում;
- Թիմային աշխատանք և համագործակցություն;
- Ժամանակի արդյունավետ կառավարում;
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում;
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում;
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն; ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային/ թվային հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը **@****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը («Երիտասարդական խմբերի համակարգող»):
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում;
- Ինչո՞ւ եք ցանկանում նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010541844։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
«ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․-ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։
Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։
ABOUT COMPANY: 
Ստեղծվել է 1997թ. շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ:
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 24 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։
Մենք աջակցում ենք Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: Մեր 40 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքեն նրանց փոփոխվող կարիքներին ու իրենց գործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։
Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։