JOB DESCRIPTION: 
Չունե՞ս աշխատանքային փորձ, բայց փնտրու՞մ ես աշխատանք, ուրեմն EvocaBRIDGE ծրագիրը քեզ համար է:
- Երկամսյա խորացված ուսումնական ծրագիր;
- Ծանոթացում նորարար բանկային միջավայրին ներսից;
- Գործնական կապերի հաստատում;
- Ամսական 180.000 ՀՀ դրամ վարձատրություն` ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարումները;
- Անմիջապես ծրագրի ավարտից հետո աշխատանքի անցնելու հնարավորություն:
Ծրագրի մանրամասներ․
EvocaBRIDGE-ն իրականացվում է 3 փուլերով:
Փուլ 1: Տեսական ուսուցման ընթացքում մասնակիցներն ունենում են հանդիպումներ Բանկի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ, ստանում խորացված գիտելիքներ բակային պրոդուկտների, ծառայությունների և մի շարք գործընթացների վերաբերյալ:
Փուլ 2: Գործնական փուլի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունենում տեսական և գործնական գիտելիքները կիրառել պրակտիկ միջավայրում: Այս փուլի ընթացքում մասնակիցները նաև ներգրավվում են նախագծերի մշակման և ներկայացման հետաքրքիր գործընթացում:
Փուլ 3: Տեսական և գործնական փուլերի ավարտից հետո իրականացվում է թեստավորում և ավարտական նախագծերի հանձնում։ Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստանում են աշխատանքի առաջարկ Evocabank-ից և սկսում իրենց մասնագիտական ուղին։
REQUIRED QUALIFICATIONS: 
EvocaBRIDGE-ին կարող ես մասնակցել, եթե.
- Սովորում ես համալսարանի 4-րդ կուրսում, մագիստրատուրայում կամ մինչև 1 տարի է՝ ինչ ավարտել ես համալսարանը,
- Ունես բարձր առաջադիմություն,
- Հետաքրքրասեր ես, ակտիվ ու նպատակասլաց,
- Սիրում ես բացահայտել նորը, սովորել և զարգանալ:
APPLICATION PROCEDURES: 
EvocaBRIDGE-ին մասնակցելու համար ***********@*****.** էլեկտրոնային հասցեին ուղարկիր.
- Ինքնակենսագրական,
- ՄՈԳ-ի ցուցանիշը հաստատող տեղեկանք,
- «Նամակ ապագայից» այն մասին, թե ինչպես ես ամենամեծ 2 նպատականերդ դարձրել հաջողված նախագծեր:
Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կիրականացվեն անհատական հարցազրույցներ, որի արդյունքում կընտրվեն ծրագրի մասնակիցները:
Ծրագրի ժամկետներ․
- Մասնակցության դիմումների ներկայացում՝ մինչև 2025թ. փետրվարի 15:
- Ծրագրի սկիզբ՝ 2025թ. փետրվարի 25:
- Ծրագրի տևողություն՝ 2 ամիս:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.