TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
- Մասնակցում է ընկերության կոմերցիոն ռազմավարության մշակմանը;
- Մշակում է Ֆինանանսական ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկներ և ապահովագրման ծրագրեր:
RESPONSIBILITIES: 
- Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության և զարգացման հեռանկարների մշակում;
- Աշխատակիցների մոտիվացիոն համակարգերի արդյունավետության վերլուժություն;
- Մասնակցություն այն կարգերի մշակմանը, որոնք ուղղված են՝
ա) վճարունակության ապահովմանը;
բ) գերնորմատիվային պահուստների առաջացման կանխարգելմանը;
գ) չօգտագործվող ապրանքանյութական արժեքների վերացմանը;
դ) շահույթի ավելացմանը;
ե) արտադրանքի իրացման ծախսերի նվազեցմանը։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Համապատասխան բարձրագույն կրթություն;
- Ընդհանուր MS Office փաթեթի տիրապետում, մասնավորապես EXCEL;
- 1C/8.3/ ծրագրի գերազանց իմացություն;
- Աշխատանքային փորձը ներմուծող, մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների ֆինանսական ճյուղում կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Բարձր նախաձեռնություն և ինքնավստահություն;
- Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
- Ուշադրություն և ժամանակը արդյունավետ կառավարելու ունակություն
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել **@****.***.** հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով հաստիքը, որին դիմում եք
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
"ՍԱՐԴ" Շինանյութի Խանութների Ցանցը փնտրում է անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:
Մեր կազմակերպությունն առաջարկում է.
- Կայուն և հուսալի աշխատանք;
- Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
- Մրցունակ աշխատավարձ;
- Նվաճումների խրախուսական փաթեթներ;
- Գործուղումների հնարավորություն;
- Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
- Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ) ;
- Թափանցիկ գնահատման համակարգեր;
- Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
- Կարիերայի շարունակական զարգացում;
- Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
- Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ: