JOB DESCRIPTION: 
"Բարեվարքություն Հանուն Զարգացման" հասարակական կազմակերպությունը փնտրում է փոնդահայթայթման մասնագետ:
RESPONSIBILITIES: 
- Աջակցել ֆոնդահյթայթման համապարփակ ռազմավարության մշակմանը և իրականացմանը, ներառյալ՝ անհատական նվիրատվություններ/ ներդրումներ, կորպորատիվ համագործակցություններ և դրամաշնորհային հայտեր;
- Բացահայտել, ուսումնասիրել և մշակել դոնորների/ ներդրողների ներգրավման նոր հեռանկարներ՝ զարգացնելով գործընկերային հարաբերությունները ներկայիս դոնորների/ ներդրողների հետ՝ շարունակական աջակցություն ապահովելու համար;
- Պատրաստել սահիկաշարեր, առաջարկներ և հաշվետվություններ պոտենցիալ և ներկայիս դոնորների/ ներդրողների համար՝ ապահովելով ՀԿ֊ի ազդեցության հստակ հաղորդակցումը;
- Պլանավորել, համակարգել և կառավարել ֆոնդահայթայթման միջոցառումները՝ այդ թվում առցանց, աջակիցներին ներգրավելու և ՀԿ֊ի համար միջոցներ գտնելու համար;
- Աջակցել պոտենցիալ կորպորատիվ հովանավորների / ներդրողների հետ հարաբերություններ հաստատելուն՝ ստեղծելով հովանավորչական / ներդրումային փաթեթներ, որոնք համահունչ են նրանց նպատակներին և ՀԿ֊ի առաքելությանը;
- Խթանել միջոցառման տոմսերի վաճառքը, գործընկերությունը և հովանավորությունը՝ առավելագույն եկամուտ ստանալու համար:
REQUIRED QUALIFICATIONS: 
- 1-3 տարվա փորձ ֆոնդահայթայթման, միջոցառումների կազմակերպման, վաճառքի կամ հարակից ոլորտում;
- Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու և վերջնաժամկետներ պահպանելու ունակությամբ;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ՝ սթորիթելինգի և ազդեցություն ստեղծելու հմտությամբ;
- Հաջողված միջոցառումների պլանավորման և իրականացման կատարված փորձ;
- Ինքնամոտիվացված, մանրուքներին ուշադիր և ՀԿ֊ի առաքելությանը նվիրված;
- Դոնորների/ ներդրողների կառավարման համակարգերի, միջոցառումների կառավարման գործիքների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն;
- Ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային աշխատելու ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *********************@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ֆոնդհայթայթման Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.