COMPETITION TYPE: 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
DETAIL DESCRIPTION: 
«Ռազմավարական զարգացման զործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) հետ համատեղ իրականացնում է «Հայաստնի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
Ծրագրի նպատակն է ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ընտրված բնակավայրերում բնական ռեսուրսների պահպանման, տնտեսապես կայուն օգտագործման, կլիմայական փոփոխություններին հարմարվելու և դրանք մեղմելու միջոցով գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը:
Ծրագրի թիրախային համայնքներում նախատեսվում է դիվերսիֆիկացնել գյուղացիների եկամուտները՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած մեծ կախվածությունը, որպեսզի գյուղացիական տնտեսությունների եկամտի մի մասը ձևավորվի զբոսաշրջությունից, հյուրընկալության և զբոսաշրջության մատակարարման փոխկապակցված արժեշղթաներից: Շուկայի ենթակառուցվածքներն ու տեղական ձեռնարկությունների հարմարությունները բարելավվելու են զբոսաշրջությանը, հյուրընկալությանը և հարակից ոլորտներին ծառայություններ մատուցելու և մատակարարելու համար:
Ծրագրով նախատեսվում է Ծրագրի շահառուների կողմից առաջարկվող զբոսաշրջային ծառայությունների և փորձառությունների լուսաբանման նպատակով ներգրավել ֆոտո և վիդեո բովանդակություն մշակող կազմակերպություն։
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1NYG12MLsKuzNvHC8Jmd3cVytjmyzNm5l?usp=sharing.
APPLICATION PROCEDURES: 
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել *********@*********.*** էլ․ հասցեին ոչ ուշ, քան 2025 թվականի մարտի 10-ը՝ նամակի վերնագրում նշելով «Ֆոտո և վիդեո բովանկադություն պատրաստող կազմակերպություն»։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.