JOB DESCRIPTION: 
ՀՀ ԷՆ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը փնտրում է բարձր որակավորում ունեցող և մոտիվացված խորհրդատուի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր`/այսուհետ` ԵԳՖԱԾ/-ի շրջանակներում Գենդերային հարցերի և սոցիալական ներառման մասնագետի հաստիքի համար: Խորհրդատվության ընդհանուր նպատակն է Ծրագրի իրականացման վերջին 2 տարիների ընթացքում առավելագույնի հասցնել և էլ ավելի ամրապնդել ձեռքբերումները գենդերային հավասարության, երիտասարդների զբաղվածության և սոցիալական ներառման ոլորտում:
RESPONSIBILITIES: 
ԳՏՏԶ ԾԻԳ-ի տնօրենի ընդհանուր վերահսկողության ներքո Ծրագրի գենդերային և սոցիալական ներառման մասնագետն աշխատանքները կիրականացնի հետևյալ վեց հիմնական ոլորտներում․
1) Ծրագրի իրականացում.
- Ծրագրի ղեկավարին, ԾԻԳ-ի մյուս անդամներին և ոլորտի պատասխանատուներին տրամադրել խորհրդատվություն և ցուցաբերել աջակցություն ծրագրային աշխատանքներում թիրախավորման, գենդերային և սոցիալական ներառման արդյունավետ ներգրավման գործում;
- Սերտորեն համագործակցելով ԾԻԳ-ի անդամների հետ` համակարգել Ծրագրի գենդերային և երիտասարդության հարցերով գործողությունների պլանի իրականացումը (GYAP` 2020 թ. հոկտեմբերի տարբերակ): Յուրաքանչյուր եռամսյակ ԾԻԳ-ին զեկուցել առաջընթացի մասին, ժամանակին բարձրաձայնել մարտահրավերների և լուծման ենթակա խնդիրների մասին;
- Աշխատել ԾԻԳ-ի բոլոր բաղադրիչների, այդ թվում` ԳԷՀ-ի բաղադրիչի մասնագետների հետ` մշտապես ուսումնասիրելու, թե յուրաքանչյուր բաղադրիչ կամ ենթաբաղադրիչ ինչպես է անդրադառնում գենդերային հարցերին, և գտնել Ծրագրի իրականացումը գենդերային տեսանկյունից բարելավելու հնարավորություններ;
- Մշտապես կարծիք հայտնել և առաջարկություններ կատարել այն մասին, թե ինչպես կարելի է հասնել Ծրագրի հնարավոր լավագույն արդյունքներին՝ թիրախավորման, գենդերային հավասարության և կանանց հզորացման ու սոցիալական ներառման տեսանկյունից;
- Ապահովել, որ թիրախավորման և գենդերային հարցերի/ երիտասարդության հետ կապված աշխատանքներն արտացոլվեն Ծրագրի Տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի կազմման գործընթացում, Ծրագրի ՄևԳ համակարգում և արձանագրվեն Ծրագրի առաջընթացի հաշվետվություններում;
- Մասնակցել Ծրագրի տարբեր բաղադրիչների շրջանակներում ծառայություն մատուցող միջազգային, ազգային և տեղական ընկերությունների համար մանրամասն ԱՊ-ների և մրցութային փաստաթղթերի մշակմանը` բոլոր բաղադրիչներին թիրախային խմբերի արդյունավետ մասնակցությունը և Ծրագրի թիրախների իրականացումն ապահովելու նպատակով: Ապահովել, որ ԳԶՄՀ-ի Սոցիալական, շրջակա միջավայրի և կլիմայի գնահատման ընթացակարգերը (ՍՇՄԿԳԸ, SECAP) պատշաճ կերպով, խստորեն պահպանվեն և հարգվեն յուրաքանչյուր ծրագրային (այդ թվում` ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորվող) միջոցառում իրականացնելիս;
- Ապահովել, որ գենդերային հարցերին/ երիտասարդությանն ուղղված համապատասխան ծրագրային աշխտանքների ԱՊ-ներում նշված լինի առնվազն ա) կանանց/ երիտասարդության մասնակցության, աղքատության պրոֆիլի նվազագույն և թիրախային տոկոսները; բ) թիրախների իրականացման համար անհրաժեշտ հատուկ աշխատանքները; գ) մասնակցության վերլուծությունը` ըստ սեռի/ երիտասարդության/ աղքատության պրոֆիլի, ինչպես նաև դ) ըստ սեռի/ երիտասարդության/ աղքատության պրոֆիլի տարանջատված օգուտները/ մարտահրավերները և քաղած դասերը` համաձայն Ծրագրի նախագծի և տրամաբանական հենքի թիրախների;
- Պայմանագրի կնքումից հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնել գենդերային հարցերի և երիտասարդության վրա COVID-19-ի ազդեցության արագ գնահատում:
2) ՄևԳ, սոցիալական ներառման վերաբերյալ գիտելիքների կառավարում․
- ՄևԳ/ գիտելիքների կառավարման մասնագետի հետ միասին ապահովել, որ ՄևԳ համակարգն արտացոլի տարանջատված տվյալներ սեռի, երիտասարդության և սոցիալական ներառման վերաբերյալ: Բացի այդ, ներառել այնպիսի պարամետրերի վերլուծություն, ինչպիսիք են ազդեցությունը կանանց/ տղամարդկանց/ երիտասարդների/ աղքատության պրոֆիլների վրա տնտեսական հզորացման, որոշումների կայացման և աշխատանքային ծանրաբեռնվածության տեսանկյունից, երիտասարդների համար ստեղծված զբաղվածության վերլուծություն և այլն;
- Սերտորեն համագործակցելով ՄևԳ մասնագետի հետ` մասնակցել բոլոր ուսումնասիրությունների, հետազոտությունների, այդ թվում` Ծրագրի ազդեցության վերջնական գնահատման, արդյունքների հետազոտությունների և այլ ուսումնասիրությունների համար ԱՊ-ների կազմմանը (համաձայն ԳԶՄՀ-ի ուղեցույցների)` նշելով առնվազն այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ընտրանքի ձևավորման մոտեցումներում կանանց, երիտասարդների և աղքատության պրոֆիլների տոկոսը, ներառյալ մասնակցությունը ցածր լինելու դեպքում որոշ խմբերից 100% ընտրանքի ձևավորում (օրինակ՝ որոշ վարկային սխեմաների դեպքում բոլոր շահառու կանայք);
- Մշակել և տարածել ՄևԳ, ուսուցողական և հաղորդակցման նյութեր;
- Ստեղծել առնվազն երկու գիտական արտադրանք, որոնցից մեկը սեռի, մյուսը երիտասարդության վերաբերյալ՝ հիմնվելով ծրագրային փորձի վրա և անհրաժեշտության դեպքում անցկացնելով լրացուցիչ ֆոկուսխմբային քննարկումներ:
3) Կարողությունների զարգացում․
- Կատարել կարողությունների պարբերական և նպատակային գնահատում գենդերային/ երիտասարդության և սոցիալական ներառման խնդիրների վերաբերյալ;
- Կիրառելի լինելու և անհրաժեշտության դեպքում ապահովել կարողությունների զարգացում ԾԻԳ-ի աշխատակազմի, իրականացնող գործընկերների, ծառայություն մատուցողների և շահառուների համար:
4) Հաղորդակցում․
- Կապ հաստատել ԳԶՄՀ-ի հայաստանյան ծրագրի և գենդերային հարցերով զբաղվող թիմերի հետ` իրականացման, գիտելիքների փոխանակման և այլ ասպեկտներում գենդերային հարցերի վերաբերյալ;
- Միջնորդ հանդիսանալ Ծրագրի և կառավարությունում, իրականացնող կառույցներում, զարգացման այլ ծրագրերում ու ԳԶՄՀ-ում գենդերային խնդիրների ոլորտում աշխատող անձանց միջև հաղորդակցության համար;
- Օգնել ԾԻԳ-ի անձնակազմի համար գենդերային հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների հասանելիություն ապահովելու հարցում և տեղեկացնել լավագույն փորձի մասին;
- Հավաքել և ներկայացնել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ գենդերային հավասարության, կանանց հզորացման և երիտասարդության ներառման լավագույն փորձի վերաբերյալ:
5) Իրազեկում և կապերի հաստատում․
- Կապեր հաստատել գենդերային, կանանց կամ սոցիալական ներառմանն ուղղված այլ ծրագրերի հետ, որոնք իրականացվում են ազգային, միջազգային և միջպետական կառույցների կողմից;
- Ներկայացնել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ գենդերային հավասարության և կանանց հզորացման լավագույն փորձի վերաբերյալ և տարածել դրանք համապատասխան ֆորումներում;
- Կատարել կարողությունների պարբերական գնահատում գենդերային և սոցիալական ներառման խնդիրների վերաբերյալ և ապահովել կարողությունների զարգացում դաշտային այցելությունների մակարդակով ԾԻԳ-ի աշխատակազմի, իրականացնող գործընկերների և ծառայություն մատուցողների համար:
6) ԳԶՄՀ Սոցիալական, շրջակա միջավայրի և կլիմայի գնահատման ընթացակարգեր (ՍՇՄԿԳԸ, SECAP) և ԳԶՄՀ քաղաքականություն սեռական ոտնձգությունը, սեռական շահագործումն ու բռնությունը կանխելու և դրանց արձագանքելու վերաբերյալ․
- Օգնել Ծրագրի աշխատակիցներին, որպեսզի տեղյակ լինեն և խստորեն հետևեն ՍՇՄԿԳԸ-ի սոցիալական կողմերին և սեռական ոտնձգությունը, սեռական շահագործումն ու բռնությունը կանխելու և դրանց արձագանքելու վերաբերյալ ԳԶՄՀ-ի քաղաքականությանը: Դրանց խստորեն պահպանումը պետք է տարածվի ԵԳՖԱԾ-ի բոլոր աշխատանքների վրա: Արձանագրել Ծրագրի բոլոր աշխատանքներն` ուղղված ՍՇՄԿԳԸ պահանջների բավարարմանը, և ապահովել, որ համապատասխան սոցիալական և շրջակա միջավայրի մոնիտորինգի տվյալները ներառվեն ծառայություն մատուցողներին (խորհրդատուներ, հասարակական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն) ներկայացվող հաշվետվական պահանջներում;
- Սերտորեն համագործակցելով ԾԻԳ-ի և ՄևԳ մասնագետի հետ` ապահովել, որ ազդեցության վերջնական գնահատումը, բացի համապատասխան արդյունքների և ազդեցության կառավարման համակարգից (ԱԱՀԿ, RIMS), ներառի նաև որոշ լրացուցիչ ցուցանիշներ, որոնք կարտացոլեն Ծրագրի առաջընթացը և ԵԳՖԱԾ-ի սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները;
- Սերտորեն համագործակցել ԳԶՄՀ-ի գլխավոր գրասենյակի ՍՇՄԿԳԸ/ սոցիալական ներառման փորձագետների հետ` ծագած ցանկացած խնդրի լուծման համար:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Մագիստրոսի կոչում սոցիալական գիտությունների, գենդերային հարցերի կամ առաջադրանքին առնչվող այլ համապատասխան բնագավառում - 10 միավոր;
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ - 5 միավոր;
- Գենդերային և սոցիալական ներառման, այդ թվում` երաշխիքների ոլորտում առնվազն 3 տարվա փորձ, որից առնվազն 2-ը` Հայաստանում - 30 միավոր;
- Միջազգային, դոնոր, բարեգործական և զարգացման կազմակերպությունների հետ համագործակցության փորձ - 5 միավոր;
- Ցուցադրական և տեղեկատվական նյութերի մշակման ու ներկայացման հմտություններ - 5 միավոր;
- Գյուղական զարգացման վերաբերյալ հիմնավոր պատկերացում, մասնակցային գործընթացների և մեթոդների հետ աշխատանքի, շահագրգիռ կողմերին տրամադրված խորհրդատվության, համատեղ կառավարման, գենդերային և երիտասարդության/ սոցիալական ներառման ոլորտում ապացուցելի փորձ - 35 միավոր;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր), երկու լեզուներով գերազանց հաղորդակցվելու կարողություն - 5 միավոր;
- Microsoft Office ծրագրի իմացություն (Word, Excel, Power Point, և այլն); համացանցից օգտվելու հմտություններ - 5 միավոր։
APPLICATION PROCEDURES: 
Ծրագիրը իրականացնելու նպատակով ԾԻԳ-ը հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը, որպեսզի մասնակցեն առաջիկա մրցույթին վերոնշված ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն`
- Դիմում ԾԻԳ-ի տնօրենի անունով;
- Ինքնակենսագրական սեղմագրեր (CV) անգլերեն և հայերեն լեզուներով, որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Խորհրդատուն ընտրվելու է ԳԶՄՀ-ի կողմից 2010թ. սեպտեմբերին հրապարակված Գնումների ուղեցույցով և ձեռնարկով սահմանված ընթացակարգերի համաձայն։ Առաջադրանքի պայմանները հրապարակված են
https://raed.am/procurement/adstatements.html կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել ***********@****.** էլ․ հասցեին ժամը 09.00-18.00։ Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել ***********@****.** էլ․ հասցեով մինչև 23 դեկտեբերի, 2020թ. ժ.18.00։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱ ծրագրի/ նպատակն է բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական կարգավիճակն ընտրված գյուղական տարածքներում, որտեղ աղքատությունը տարածված է, ստեղծելով եկամուտների աճի և զբաղվածության ապահովման կայուն հնարավորություններ՝ գյուղատնտեսական արտադրության համակարգերի և ապրանքային մշակաբույսերի արտադրության արժեշղթայի օղակների միջև առաջընթաց ու հետընթաց կապերի հզորացման ճանապարհով: Հայաստանի Հանրապետությունը /այսուհետ` Փոխառու/ փոխառություն է ստացել Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամից /այսուհետ` ԳԶՄՀ/ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը /այսուհետ` ԵԳՖԱԾ/ իրականացնելու համար և նպատակ ունի գումարների մի մասն օգտագործել սույն խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելու համար։
ATTACHMENTS:
Հրավեր՝ հետաքրքրության հայտ ներկայացնելու «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր Խորհրդատվական ծառայություններ, Գենդերային հարցերի և սոցիալական ներառման մասնագետ IRFSP/TA/CQS-2020/011 - Գենդերային հարցերի և սոցիալական ներառման մասնագետ.docx