TERM: 
Full-time
JOB DESCRIPTION: 
«Վոլնաթ ֆարմս» ՓԲ ընկերությունը փնտրում է Գլխավոր հաշվապահի, ով կիրականացնի հարկային և հաշվապահական հաշվառում: Գրասենյակային աշխատանք, երկուշաբթի-ուրբաթ, 8 ժամ
RESPONSIBILITIES: 
- Իրականացնում է ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների և այլ իրավական ակտերի համաձայն;
- ապահովում է ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում;
- ապահովում է ընկերության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահությանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը;
- ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, աշխատավարձերի հաշվարկումը և աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորումը;
- ապահովում է ՀՀ պետական կառավարման մարմիններ` պահանջվող հաշվետվությունների ժամանակին ներկայացումը, պետական և համայնքային բյուջեներ` հարկերի, ապահովագրական և այլ վճարների փոխանցումը;
- իրականացնում է մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների հետ կապված հաշիվների դուրսգրումը, ստացված հաշիվների հաշվառումը և գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացումը;
- իրականացնում է բանկային փոխանցումները, բանկային հաշիվների քաղվածքների, դրամական միջոցների հաշվառումը, արտահանումների և ներմուծումների հաշվառումը;
- ընկերության աշխատակիցներին ցույց է տալիս մեթոդական օգնություն հաշվապահական հաշվառման հարցերով:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական);
- Հաշվապահի պաշտոնում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ;
- Հարկային օրենսդրության իմացության բարձր մակարդակ;
- ՀԾ Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- ՖՀՄՍ և Ֆինանսական հաշվետվություններ կազմելու իմացություն;
- E-inviocing, tax-online ծրագրերի իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Շփման, խնդիրների լուծման և Թիմում աշխատելու լավ հմտություններ։
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***@***********.** էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
500,000 AMD (զուտ աշխատավարձ)