TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող Գլխավոր ինժեների: Գլխավոր ինժեները հանդիսանում է ընկերության ինժեներական բաժնի ղեկավար և պատասխանատու է ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը ապահովելու, ինժեներաշինարարական նախահաշիվների, ինժեներական աշխատանքների իրականացման, աշխատանքային խմբերի վերահսկողության համար:
RESPONSIBILITIES: 
Գլխավոր ինժեների հիմնական պարտականություններն են՝
- Ապահովել ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը;
- Իրականացնել շինարարության ժամանակին ու որակյալ նախապատրաստման, սարքավորումների տեխնիկական շահագործման, վերանորոգման և արդիականացման վերահսկողություն;
- Ուղղորդել և վերահսկել նախագծման փուլում գտնվող պրոյեկտները;
- Վերահասկել նախագծի շրջանակներում անհրաժեշտ սարք-սարքավորումների ընտրությունը;
- Իրականացնել շին. հրապարակներում կատարվող ինժեներական աշխատանքների լիակատար վերահսկողություն;
- Մասնակցել ինժեներաշինարարական նախահաշիվների (մասնագրերի) կազմման ընթացքին նախահաշվային և մատակարարման բաժնի հետ;
- Ուղղորդել սպասարկման կենտրոնի աշխատանքները;
- Գնահատել սպասարկվող օբյեկտի տեխնիկական վիճակը և իրականացնել գնառաջարկների, սպասարկման ժամանակացույցի, կատարվող աշխատանքների վերահսկողություն;
- Տրամադրել իրականացված նախագծերում, սպասարկվող օբյեկտներում ինժեներական խնդիրների լուծումներ և վերահսկել իրականացումը;
- Կազմակերպել և վերահսկել աշխղեկների աշխատանքները;
- Մշակել տարեկան և ընթացիկ շինարարության սպասարկման և տեխնիկական վերազինման պլան;
- Իրականացնել ընկերության միջին և երկարաժամկետ բիզնես-պլաններին համապատասխան վերակառուցման և արդիականացման միջոցառումների մշակման ղեկավարում, աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծում;
- Ապահովել ինժեներա-տեխնիկական աշխատողների ուսուցման և աշխատանքների կազմակերպումը;
- Կազմակերպել նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման պլանների մշակումն ու իրականացումը;
- Իրականացնել ՊԱԳ (GMP) ստանդարտների լիարժեք ներդրման և նրանց պահպանման վերահսկողություն;
- Իրականացնել սարքավորումների և համակարգերի որակավորման և վալիդացման գործընթացների, դրանց պատշաճ փաստաթղթավորման կազմակերպում;
- Իրականացնել ձեռնարկության անվտանգությանն ուղղված աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն;
- Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, անվտանգության, տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնների ու նորմերի պահպանման, բնապահպանության, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ հսկողություն, կրել վերը թվարկված ողջ գործառույթների և ընդունված որոշումների և կատարված/ համակարգված աշխատանքների և արդյունքների ողջ պատասխանատվությունը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) ինժեներական բնագավառում;
- Առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներում՝ Էլեկտրականություն, ներքին, ճարտարապետական և տարածքային լուսավորություն, ջուր և կոյուղի, օդափոխություն և օդորակում (HVAC), ջեռուցում, շատրվանային համակարգեր և այլն;
- Հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- AutoCAD ծրագրի գերազանց իմացություն;
- Վարորդական իրավունք (BC);
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Գերազանց կազմակերպչական, կոորդինացման և մատուցման հմտություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն;
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ;
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Կառավարման և պլանավորման հմտություններ;
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն;
- Թիմային աշխատանքի իրականացման ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել լուսանկարով ինքնակենսագրականը **@*******.** էլ. հասցեին, նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը (Գլխավոր Ինժեներ):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե’ որպես հուսալի մատակարար, թե’ որպես շինարար:
Ընկերությունը որդեգրել է ՓԱԿ ՑԻԿԼ-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեի կազմում, օգտագործվող սարքավորումների, նյութերի և ապրանքների ներկրում անմիջապես արտադրողից, համալրող կոմպոնենտների արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանման ռեսուրսներով, արդյունքում ավարտական հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում անվճար սպասարկման ծառայությամբ:
ՎԱԵԼԿՈՆ Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: