Close Search

Jobs and Careers

Open search Close search
Գրասենյակի ադմինիստրատոր
Company:
EvocaBank
Location: Yerevan, Armenia
Deadline: 10 Dec 2026

Share this page:

JOB DESCRIPTION: 


Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Գրասենյակի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպման և համակարգման, գործընկերների դիմավորման, մատակարարների հետ հաղորդակցության և գրասենյակային միջավայրի պատշաճ պահպանման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

RESPONSIBILITIES: 

Աշխատանքային պարտականություններ՝

• գրասենյակ այցելող գործընկերների դիմավորում և ուղեկցում,
• հանդիպումների սենյակների ամրագրման, կոկիկ և պատշաճ տեսքի պահպանման ու անհրաժեշտության դեպքում դրանց նախապատրաստման ապահովում,
• անհրաժեշտության դեպքում գործընկերների և հյուրերի ընդունելության հետ կապված կազմակերպչական հարցերի համակարգում, ներառյալ հյուրասիրության կազմակերպումը։
• գրասենյակային միջավայրի պատշաճ պահպանման ապահովում, այդ թվում՝ բույսերի խնամքի կազմակերպում,
• գրասենյակային սարքավորումների անխափան աշխատանքի վերահսկում, անսարքությունների դեպքում համապատասխան մասնագետների հետ կապի հաստատում և խնդիրների լուծման կազմակերպում,
• մատակարարների հետ հաղորդակցության և համագործակցության կազմակերպում, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի համակարգում,
• փաստաթղթերի և այլ անհրաժեշտ նյութերի առաքման կազմակերպում,
• գրասենյակի առօրյա կազմակերպչական այլ աշխատանքների իրականացում:

REQUIRED QUALIFICATIONS: 

Ներկայացվող պահանջներ՝

• բարձրագույն կրթություն,
• գրասենյակային ադմինիստրատիվ կամ կազմակերպչական աշխատանքների փորձը ցանկալի է,
• հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ,
• հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
• համակարգչային գրագիտություն (MS Office),
• արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կազմակերպելու կարողություն,
• նախաձեռնողականություն, բարեհամբույր հաղորդակցություն և պատասխանատվության բարձր զգացում,
• կոկիկություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կարգապահություն։

APPLICATION PROCEDURES: 


Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Գրասենյակի ադմինիստրատոր»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 


Evocabank ՓԲԸ-ն առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evocabank.am: