COMPETITION TYPE: 
Բաց մրցույթ
DETAIL DESCRIPTION: 
Ընտրված մասնագետները կամ մասնագետների խումբը պետք է՝
- Կատարի այցելություններ հիմնադրամի կողմից նախապես տրամադրված ցանկով շահառուներին և շահագրգիռ կողմերին՝ Արարատ, Գեղարքունիք և Սյունիք մարզերում,
- Իրականացնի հարցազրույցներ շահառուների և շահագրգիռ կողմերի հետ՝ նրանց պատմությունները և ծրագրի ազդեցության մասին տեսակետը գրառելու համար,
- Կատարի լուսանկարահանում և վիդեոձայնագրում,
- Ստեղծի գրքույկի նախագիծ, որը կներառի 50 հաջողության պատմություն (յուրաքանչյուր էջում՝ 1 պատմություն և 2 լուսանկար) և ծրագրի մասին տեղեկություն,
- Պատրաստի կարճ վիդեոհոլովակ ծրագրի մասին։
REQUIREMENTS: 
- Հարցազրույց վարելու և պատմություններ կազմելու հմտություններ;
- Ֆոտո և վիդեո նկարահանում, մոնտաժի հմտություններ;
- Գրքույկի կառուցվածքի և ձևավորման փորձ:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված մասնագետները կամ խմբերը կարող են ուղարկել իրենց առաջարկները՝
- CV
- Նախորդ աշխատանքների նմուշներ (գրքույկներ, ֆոտոպատմություններ, տեսանյութեր)
- Աշխատանքային փորձի և մոտեցման նկարագրություն
- Ֆինանսական առաջարկ
Հայտերն ուղարկել հետևյալ հասցեին ****.**********.*******@*****.***
Վերոնշյալ կետերից մեկի բացակայության դեպքում առաջարկը չի կարող դիտարկվել։ Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է մասնագետի կամ մասնագետների խմբի՝ «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում գրքույկի կազմման և նախագծման համար։
ABOUT COMPANY: 
The World Council of Churches Armenia Inter-Church Charitable Round Table Foundation is an ecumenical organization which in close collaboration with Churches and non-governmental organizations works to actively contribute to the poverty eradication, sustainable community development, active involvement of the Church in the social work, overall development of civil society in Armenia.