JOB DESCRIPTION: 
Գործադիր Պրոդյուսերը պատասխանատու է ամբողջ տեսաարտադրության և հարակից խմբագրական բովանդակության համար՝ ապահովելու հեռարձակման ոլորտի ստանդարտին համապատասխան որակը Պրահայում հայկական ծառայությունում և տեղական բյուրոյում: Աշխատելով ծառայության տնօրենի և բյուրոյի ղեկավարի/գլխավոր խմբագրի հետ՝ գործադիր պրոդյուսերը թիմի ղեկավարն է, որը վերահսկում է բովանդակության ստեղծողներին, ովքեր հավաքում են տեսանյութեր, գրաֆիկա և այլ տարրեր՝ ամենօրյա տեսաարտադրության համար բազմաթիվ հարթակներում:
RESPONSIBILITIES: 
- Գործադիր պրոդյուսերը պատասխանատու է վիդեո արտադրության և հարակից խմբագրական բովանդակության համար՝ ապահովելով ոլորտի ստանդարտի համապատասխան արտադրության որակը;
- Որոշում է ծրագրի տեսողական տեսքը, ներառյալ դեկորների ձևավորումը, վիդեո ներկայացումը, ռիթմը, բովանդակությունը և գրաֆիկան;
- Վերահսկում է ամբողջ արտադրությունը խմբագրական և տեսողական ճշգրտության, ոճի և հաղորդման մանրակրկիտության համար: Ըստ անհրաժեշտության, խմբագրում է նորությունների տեքստերը, ներածությունները և սցենարների նախնական արտադրությունը՝ ապահովելու ճշգրտությունը, հավասարակշռությունը, համատեքստը և շարունակականությունը;
- Ցուցադրում է նորությունների վերաբերյալ գերազանց դատողություն;
- Ներկայացնում է լուսաբանման գաղափարները Բյուրոյի ղեկավարին/գլխավոր խմբագրին՝ ամենօրյա խմբագրական հանդիպման ժամանակ քննարկելու համար;
- Աշխատում է Բյուրոյի ղեկավարի/գլխավոր խմբագրի և հեռուստատեսային թիմի հետ՝ հանձնարարելով լրագրողներին և պրոդյուսերներին բյուրոյում և Պրահայում, որոնք մասնակցում են հաղորդումներին՝ վերանայելու արտադրության բարելավումը և հաստատելու նյութը հեռարձակման համար՝ ապահովելով, որ անձնակազմը տեղավորվի բոլոր վերջնաժամկետների մեջ;
- Աշխատելով Բյուրոյի ղեկավարի/ գլխավոր խմբագրի և հեռուստատեսային թիմի հետ՝ որոշում է, թե արդյոք լուրերը կհաղորդվեն «հյուր ուղիղ եթերում», «ռեպորտաժ», «բառերով պատմություն», «կադրից դուրս հեղինակի ձայն», «թղթակից տաղավարում» և այլն ձեւաչափով;
- Կարող է վերահսկել Գծային Պրոդյուսերին ծրագրերի ամփոփագրեր ստեղծելու և հաղորդումը եթեր հեռարձակելու համար: Իրավասու է անհրաժեշտության դեպքում վերաշարադրել ծրագիրը;
- Համակարգում է մոնտաժը, հանձնարարելով նախագծեր տեսախմբագիրներին և գրաֆիկական նկարիչներին;
- Վերահսկում է արտադրության բարելավումը (ներառյալ բովանդակությունը, ցուցադրման ժամանակացույցը, խմբագրական անցումները և համահունչ գրաֆիկական տեսքը) և խորհուրդ է տալիս հեռուստատեսային թիմին լավագույն պրակտիկայի վերաբերյալ;
- Սերտորեն համագործակցում է արտադրության և հեռարձակման թիմի հետ՝ ապահովելու բոլոր արտադրական և տեխնիկական կարիքների բավարարումը;
- Անձնակազմի հետ վերանայում է արտադրության հետ կապված խնդիրները՝ հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո՝ նորությունների լուսաբանման և ծրագրավորման վերաբերյալ կառուցողական արձագանքներ տրամադրելով;
- Աշխատում է օպերացիոն և տեխնիկական անձնակազմի հետ՝ համոզվելու համար, որ խնդիրները խրոնիկ չեն դառնում;
- Համագործակցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի այլ ծառայությունների և «Ամերիկայի Ձայն»-ի հետ: Կիսում է բովանդակությունը այլ ծառայությունների և USAGM կազմակերպությունների հետ;
- Սովորեցնում է արտադրության տեխնիկա և նոր տեխնոլոգիա;
- Ծառայության ղեկավարի և Բյուրոյի ղեկավարի/գլխավոր խմբագրի հետ աշխատելով, նախապես պլանավորում է ապագա լուսաբանման հնարավորությունները, ցուցադրության անհրաժեշտ տարրերն և հատուկ իրադարձությունների լուսաբանման;
- Իրականացնում է այլ հարակից պարտականություններ՝ ըստ հանձնարարվածի:
REQUIRED QUALIFICATIONS: 
Կրթություն
- Լրագրության ոլորտում համալսարանական կրթություն կամ նորությունների արտադրության համարժեք փորձ;
Աշխատանքային փորձ
- Ամենօրյա հեռարձակվող լրատվական կազմակերպությունում լրագրողի բավարար փորձ;
- Վերջնաժամկետների ճնշման տակ ուղիղ եթերում լուրերի հաջող թողարկման պատմություն;
- Թիրախային երկրի քաղաքականության և մշակույթի խորը ըմբռնում:
Կարողություններ
- Ռադիոյի, վեբի և մուլտիմեդիա վիդեո արտադրության ապացուցված խմբագրական և արտադրական վերահսկողություն;
- Խմբագրական առաջադրանքներում և զգայուն իրավիճակներում ցուցաբերում է առողջ դատողություն և առաջնորդական հատկանիշներ;
- Նորարարական, ստեղծագործական, միջպլատֆորմային լրագրություն և պատմություններ արտադրելու ապացուցված կարողություն, որը կարող է դրսևորվել որպես լավագույն պրակտիկայի լրագրության օրինակ;
- Արտադրելու, հաղորդելու և հեռարձակման համար գրելու կարողություն օրիգինալ աղբյուրների ցանցից, ներառյալ կարճ և երկար տեսանյութերի հաղորդում;
- Հեռարձակող սենյակի արտադրության հզոր հմտություններ՝ ուղիղ կամ ձայնագրված հաղորդում հեռարձակելու և բոլոր վերջնաժամկետները պահպանելու համար անհրաժեշտ աշխատանքային հոսքի խորը գիտելիքներով;
- Ուղիղ հեռուստատեսային հաղորդումներ արտադրելու փորձ հրատապ լրատվական միջավայրում ու բազմաթիվ լրագրողների և հաղորդավարների հետ;
- Հետևողականորեն ներկայացնում է օրիգինալ գաղափարներ, որոնք հանգեցնում են լուսաբանման և արտադրության համար կենսունակ առաջարկությունների;
- Ծանոթություն Հայաստանում քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային լրահոսին;
- Նոր աուդիո և վիդեո տեխնոլոգիաների, լրատվական համակարգերի, տեղեկատվական հետազոտական գործիքների և թվային հարթակների հետ աշխատելու պատրաստակամություն և կարողություն՝ ծառայության լրահավաք գործելակերպը բարելավելու համար;
- Կարողանում է կառավարել նշանակված անձնակազմը՝ ակտիվորեն աջակցություն ցուցաբերելով;
- Երբ պահանջվում է, անձնակազմին ընդլայնված ուսուցում և մենթորություն տրամադրելու կարողություն;
- Պատասխանատվություն է վերցնում անձնական մասնագիտական զարգացման համար և՛ դժվար առաջադրանքների, և՛ վերապատրաստման առումով;
- Նպաստում է դրական, կոլեգիալ աշխատանքային միջավայրի պահպանմանը;
- Կարողանում է արդյունավետորեն օգտագործել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բովանդակության կառավարման բոլոր համակարգերը և ապահովել հեռարձակման հետ կապված մեդիա ակտիվների կառավարումը;
- Լավ է հասկանում Ծառայության առջև ծառացած մարտահրավերները և նպաստում է Ծառայության ներսում ռազմավարական պլանավորմանը:
Լեզուներ
- Հեռարձակման լեզուն պարտադիր է;
- Անգլերեն լեզու (բանավոր և գրավոր), խիստ ցանկալի է;
- Ռուսաց լեզուն առավելություն է։
APPLICATION PROCEDURES: 
Եթե Ձեզ հետաքրքրում է այս աշխատանքը, խնդրում ենք դիմել՝ ներկայացնելով Ձեր ռեզյումեն (CV) և ուղեկցող նամակը անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ.
https://apply.teamio.com/public/respond?vacancy=1625343344&rps=202Please see the announcement in English:
https://www.rferl.org/jobs/detail/BARB123-2301.html
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
RFE/RL, Inc.-ն մասնավոր, շահույթ չհետապնդող կորպորացիա է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի դրամաշնորհի միջոցով՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) միջոցով: Հաշվի առնելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առանձնահատկությունը, այն երկրները, որտեղ գործում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կատարած աշխատանքի տեսակը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարտականությունն է ստուգել յուրաքանչյուր դիմողի տրամադրած տեղեկատվության ճշգրտությունը՝ ապահովելու մեր աշխատակիցների և աշխատավայրի անվտանգությունը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պետք է ապահովի, որ յուրաքանչյուր ոք, ով անցնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պաշտոնի ընտրության գործընթացի վերջին փուլը և ցանկանում է աշխատանքային հարաբերություններ հաստատել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ, անցնի նախաաշխատանքային ստուգում (pre-employment background check):
Վերոնշյալի առնչությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է Ձեզ՝ որպես դիմորդ, որ Ձեր աշխատանքը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում պայմանավորված է նախաաշխատանքային ստուգման հաջող ավարտով։
Հետևաբար, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջարկի նամակն ընդունելուց հետո Դուք կենթարկվեք նախաաշխատանքային ստուգման (կատարվում է արտաքին չեխական կազմակերպության կողմից): Այս հարցում Ձեր անձնական տվյալների հավաքագրման և մշակման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Ձեզ առաջարկի նամակի հետ միասին: