TERM: 
Ոչ լրիվ աշխատաժամանակ՝ հետագայում լրիվ աշխատաժամանակի վերածվելու հնարավորությամբ
JOB DESCRIPTION: 
«Հայաստանի գինիներ» գինու ոլորտի խթանման հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Գործադիր տնօրենի պաշտոնի համար։ Գործադիր տնօրենը իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարումը, ապահովում է Կազմակերպության Կանոնադրությամբ նախատեսված կառավարման մյուս մարմինների Ժողովի և Խորհրդի գործունեությունը։ Գործադիր տնօրենը հաշվետու է Կազմակերպության Ժողովին և Խորհրդին։
RESPONSIBILITIES: 
Գործադիր տնօրենը, Կազմակերպության Կանոնադրությանը, Ժողովի և Խորհրդի որոշումներին համապատասխան, մասնավորապես իրականացնում է հետևյալ գործառույթները`
- Կազմակերպել և համակարգել Կազմակերպության և ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքը;
- Ապահովել մշտական կապը կազմակերպության անդամների հետ, Կազմակերպության անդամների կարիքների գնահատման հիման վրա մշակել Կազմակերպության գործությունների ծրագիր և իրականացնել միջոցների պլանավորում;
- Շարունակական մոնիտորինգի ենթարկել Կազմակերպության անդամներին մատուցվող ծառայությունների որակը;
- Ընդունել Կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող ցանկացած հարցի վերաբերյալ որոշումներ, որոնք Կանոնադրությամբ կամ օրենքով վերապահված չեն կազմակերպության այլ մարմնի իրավասությանը;
- Տնօրինել և կառավարել Կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ կնքել Կազմակերպության անունից;
- Հաստատել Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը;
- Իրականացնել օրենքով, Ժողովի և Խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի, կառավարման կամ գինեգործության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա փորձառություն կառավարման ոլորտում;
- Փորձառություն զարգացման ծրագրեր իրականացնելու, ֆոնդեր ներգրավելու ոլորտում;
- Ֆինանսական միջոցներ կառավարելու, կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվություններ պատրաստելու ունակություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների սահուն իմացություն;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Նորարարություն և ռիսկի դիմելու ունակություն;
- Նպատակասլացություն և մոտիվացիա;
- Խնդիրները և ռիսկերը ժամանակին կառավարելու և վերահսկելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում, պլանավորման, ժամանակի կառավարման հմտություններ։
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան թեկնածուները *****************@*****.*** էլ. հասցեին պետք է ուղարկեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ոլորտում փորձառությունը նկարագրող մոտիվացիոն նամակ;
- Ինքնակենսագրական (CV)՝ անգլերեն լեզվով և լուսանկարով;
- Անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի պատճենները;
- Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը;
- Երաշխավորագիր - նամակներ՝ դիմումատուի ցանկությամբ։
Ընտրված թեկնածուն (թեկնածուները) կհրավիրվեն հարցազրույցի կազմակերպության Խորհրդում։ Տնօրենի ընտրությունը կատարում է Խորհուրդը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Բանակցելի
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 
Դիմել կարող է 25 տարին լրացած անձը։ «Հայաստանի գինիներ» գինու ոլորտի խթանման հասարակական կազմակերպության Տնօրենի թեկնածու չի կարող առաջադրվել՝ ա) գինու արտադրություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը (հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը և երեխաները), բ) կազմակերպության Ժողովի կամ Խորհրդի որևէ անդամի հետ փոխկապակցված անձը, ինչպես նաև Ժողովի կամ Խորհրդի որևէ անդամի հետ աշխատանքային կամ այլ բնույթի այնպիսի կապակցվածություն ունեցող անձը, որը կարող է առաջացնել նրա անաչառության հարցում կասկած կամ շահերի բախում։